ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ո՞վ էր սպանել Ուլոֆ Պալմեին

Ո՞վ էր սպանել Ուլոֆ Պալմեին
11.06.2020 | 08:35

Շվեդիայի դատախազությունը հատարարել է, որ գիտի՝ ո՞վ է 1986-ին սպանել վարչապետ Ուլոֆ Պալմեին: Հաստատվել է, որ մարդասպանը ապահովագրական Scandia ընկերությյան նախկին աշխատակից Ստիգ Էնգստրոմն է, որ հայտնի է իբրև Սկանդիա-մեն: 2000-ին նա ինքնասպան է եղել: Ավագ դատախազ Քրիստեր Պետերսոնը հաղորդել է, որ վարչապետի սպանության հետաքննությունը ավարտված է: Ուլոֆ Պալմեն սպանվել է թիկունքին կրակոցով երբ կինոթատրոնից տուն էր վերադառնում կնոջ՝ Լիսբեթի հետ: Այդ օրը նա թիկնապահներին ազատ էր արձակել: Սպանությունը մայրաքաղաքի ամենամարդաշատ փողոցներից մեկում էր և տասնյակ մարդիկ տեսել են՝ ինչպես բարձրահասակ տղամարդը մի քանի կրակոց արձակեց ու հեռացավ հանցանքի վայրից: Գործով հարցաքննվել է 1000 մարդ: Սկզբում դատապարտվել է մանր խարդախ, հետո նրա դատավճիռը վերանայվել է: Էնգստրոմը համարվում էր գործով վկա, բայց կասկածներ նրա նկատմամն այն ժամանակ չեն ծագել: Իբրև կասկածյալի՝ նրա մասին առաջինը հայտարարեց լրագրող Թոմաս Պետերսոնը: Ոստիկանությունը այդ վարկածը սկսեց հետաքննել Էնգստրոմի մահից 18 տարի անց: Ենթադրվում էր, որ սպանության պատճառը Ուլոֆ Պալմեի ձախ սոցիալիստական հայացքներն են:
BBC


Հ.Գ. Եթե 1986-ին կատարված սպանությունը բացահայտվում է 2020-ին և պարզվում է, որ մարդասպանը 14 տարի անց՝ 2000-ին ինքնասպան է եղել, ակնկալվում է, որ ևս 20 տարի հետո Շվեդիայում կգտնվի լրագրող, որ կպարզի՝ մարդասպանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ՝ սպանվել է ու պետք է նոր գործ հարուցել Ուլոֆ Պալմեին սպանած Ստիգ Էնգստրոմի մահվան հանգամանքները պարզելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ