«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռուս-թուրքական պատերազմ չի լինի

Ռուս-թուրքական պատերազմ չի լինի
08.03.2020 | 16:33

Մարտի 5-ին Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հույս հայտնեց, որ Իդլիբի իրավիճակը չի կործանի ռուս-թուրքական հարաբերություններին և ընդգծեց անձնական հանդիպման կարևրորությունը: Ֆրանսիացի փորձագետ Արիան Բոնզոնը գտնում է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև պատերազմ չի լինի, կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ: Պուտինի ու Էրդողանի հանդիպումն անցնում է մեկ շաբաթ անց, երբ Սիրիայում, Իդլիբի հյուսիս-արևմուտքում սիրիական ու ռուսական ավիահարվածներից զոհվեց թուրք 33 զինվոր: Ի պատասխան թուրքական բանակը փաստացի Մոսկվայի հավանությամբ՝ գործողություններ սկսեց սիրիական վարչակարգի դեմ: Արիան Բոնզոնը Slate-ում գրում է, որ Սիրիայի պատերազմի 9 տարիներին դա առաջին լուրջ հարվածն էր կառավարական զորքերին արտասահմանյան բանակի կողմից; Նա նշում է, որ ռազմական գործողություններին զուգահեռ մի քանի մունիցիպալիտետներում, որ ԱԶԿ-ի ձեռքում են, ավտոբուսներով միգրանտներին բերել են թուրք-հունական սահման: Անկարան փորձում է իրենից նետել միգրացիոն պատասխանատվությունը, մինչդեռ թուրքերի 80% դեմ են միգրանտներ ընդունելուն: Արիան Բոնզոնը գտնում է, որ փախստականների նոր հորձանքը Եվրոպա կարող է խարխլել առանց այդ էլ փխրուն միասնությունը և սնուցել ծայրահեղ աջերին, որ բնավ չի հարուցում Կրեմլի դժգոհությունը: Վլադիմիր Պուտինը օգուտ է քաղում իրավիճակից: Նա փաստացի Էրդողանին թույլ տվեց վրեժ լուծել իր զինվորների համար, հետևաբար բարելավել իր մասին հասարակական կարծիքը, Բաշար Ասադին էլ հասկացրեց, որ առանց ռուսական աջակցության կկորցնի ազդեցությունը:
Հիմա խաղասեղանին դրված է թուրքական ազդեցության ու ներկայության աստիճանը Սիրիայում: 3 ռազմական գործողություններով Անկարան կարողացավ ամրապնդվել Աֆրինում, իսկ սահմանին 100 կմ երկարությամբ և 30 կմ խորությամբ՝ Թել էլ Աբյադից մինչև Ռաս էլ Այն տարածք ստանալ: Թուրքիան մտադիր է մաքրել այդ տարածքը քրդերից ու ստեղծել բուֆերային գոտի՝ սիրիացի միգրանտներին վերաբնակեցնելու համար: Էրդողանը մանևրի նեղ տարածք ունի և Սիրիայում կորուստներից հետո պետք է ստեղծել հասարակական կարծիք, որ նա չափազանց շատ դիրքեր չի հանձնել: Արիան Բոնզոնը գտնում է, որ Ռուսաստանի շնորհիվ Թուրքիայի նախագահը ընդլայնել է իր ներգործությունը Մերձավոր Արևելքում ու միջազգային ասպարեզում, բայց նա կախում ունի Մոսկվայից քրդերին Սիրիայում զսպելու իր քաղաքականության մեջ: Միայն եվրոպացիների ու ամերիկացիների աջակցությունը կարող է ամրապնդել Էրդողանի դիրքերը: Բայց այս պահին Էրդողանը հաշիվ է տալիս հիմնականում Վլադիմիր Պուտինին, որ հեռացրել է Թուրքիային ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից, և անկասկած, դեռ ցանկանում է օգուտ ստանալ, այդ թվում՝ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև էներգետիկ համագործակցության շնորհիվ: Եթե Էրդողանը շարունակի ռազնական գործողությունները Սիրայում, նա իր դեմ է տրամադրելու Ռուսաստանին ու Իրանին: Արիան Բոնզոնը նշում է, որ թուրքական բանակը երկարատև ռազմական գործողությունների սովոր չէ ապստամբական մարտերի պայմաններում, որոնց մասնակցում են Հեզբոլահի շիայականները: Իսկ Թուրքիայի հասարակությունը ավելի քննադատաբար է վերաբերվում նոր ռազմական գործողությանը՝ թուրքերը պատրաստ չեն իրենց երեխաներին ուղարկել Սիրիայում կռվելու ու մեռնելու:
RFI


Հ.Գ. Մարտի 5-ին Մոսկվայի համաձայնությունը արդեն խախտվել է՝ սիրիական բանակը որսացել է հրթիռները, որ արձակվել են ռուսական Հմեյմիմ ռազմաբազայի ուղղությամբ: Այդ հրթիռներն ունի թուրքական բանակը: Բոլոր կողմերն էլ հասկանում են, որ պայմանավորվածությունը խիստ կարճատև է, պարզապես ուժերի վերադասավորության հնարավորություն է տալիս: Ամեն ինչ նոր միայն սկսվում է Իդլիբում: Հետո գուցե նաև Աֆրինում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ