ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նոր կորոնավիրուսը գլխիվայր է շրջել գիտությունը

Նոր կորոնավիրուսը գլխիվայր է շրջել գիտությունը
07.03.2020 | 13:46

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 6-ին տարեցների տուն այցելուլուց հետո հայտարարել է, որ Covid-19 կորոնավիրուսի համաճարակի օրերին գերակայություն է «առավել խոցելի մարդկանց պաշտպանությունը»: Նախագահը ֆրանսիացիներին կոչ է արել առավելագույնս կրճատել տարեց մարդկանց այցերը: «Այս պահից մեր բացարձակ գերակայությունը մարդկանց պաշտպանությունն է, որ առավել խոցելի են վիրուսի առաջ՝ տարեցների, որ ունեն այլ պաթոլոգիաներ, անտունների, որ մեծ աղքատության մեջ են»՝ ասել է Մակրոնը Փարիզի 13-րդ շրջանի Péan ծերանոցում: ՙԱմբողջ ազգը աջակցում է մեր մեծերին, պետք է առաջին հերթին առավելագույնս սահմանափակել այցերը»՝ կոչ է արել նախագահը: Ֆրանսիայում կորոնավիրուսից 7 մարդ է մահացել, բոլորն էլ 60-նն անց: Մակրոնը հայրենակիցներին հորդորել է խուճապի չմատնվել, որովհետև ՙՄենք դեռ բախվելու ենք այս համաճարակին»: «Ես չեմ կարող նշել ճշգրիտ ժամկետը, բայց բացարձակապես ճիշտ է, որ մենք դեռ մի քանի շաբաթ այս իրավիճակում ենք լինելու»՝ ասել է նախագահը: Մարտի 5-ին Ֆրանսիայում գրանցվեց Covid-19-ով վարակվածության մենամեծ թիվը՝ 138: Հաջորդ օրը՝ 154: Մարտի 4-ին Պաշտպանության ու անվտանգության խորհրդի նիստից հետո, որտեղ ուշադրության կենտրոնում կորոնավիրուսի դեմ տարածման պայքարն էր, կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիայը հիշեցրեց, որ ամեն տարի Ֆրանսիայում գրիպով հիվանդանում է 2,5-3 միլիոն մարդ և նրանցից 10000-ը մեռնում է:
RFI


Հ․Գ․ Հանս Հարիսուսը Süddeutsche Zeitung-ում գրել է, որ ամերիկացի գենետիկը Twitter-ում հայտարարել է՝ Եվրոպայում Covid-19-ի տարածումը կարող էր սկսվել Գերմանիայից: Նոր կորոնավիրուսը գլխիվայր է շրջել գիտությունը: Դեռ երբեք այդքան շատ տպագրված նյութեր հետ չեն կանչվել կամ վերախմբագրվել: Սովորաբար գիտնականները առաջադրում են հիպոթեզներ, ստուգում փորձարկումներում, գրում արդյունքների մասին գիտական աշխատանքներում, որ գրախոսում են նրանց գործընկերները՝ նախքան գիտական ամսագրերում հրապարակվելը: Հիմա փորձագիտական գնահատականը տրվում է մի քանի րոպեում՝ Twitter-ում: Չորեքշաբթի Սիեթլից գենետիկ և վարակաբան Թրևոր Բեդֆորդը գրեց, որ Cov-19 վիրուսի ԴՆԹ-ի գենի մի քանի տարբերակներ, գտնված Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի հիվանդների մոտ, վկայում են, որ բոլորն ունեցել են մեկ աղբյուր՝ պացիենտ Բավարիայից՝ Webasto ավտոմասերի մատակարար ընկերության աշխատակից: Նա հիվանդացել է հունվարի վերջին, երբ չինացի գործընկերոջից վարակվել է Sars-CoV-2 վիրուսով: Դա կարող է նշանակել ինչ ասես, օրինակ, որ հիվանդության լոկալացումը Բավարիայում 1 ամիս առաջ չի հաջողվել, որ առողջապահության համակարգի աշխատակիցները վարակը ձեռքից բաց են թողել, իսկ հետո տարածվել է Իտալիայում: Բեռլինի Վարակաբանության ինստիտուտի տնօրեն, Charité կլինիկայի պրոֆեսոր, Քրիստիան Դրոստենը, որ կորոնավիրուսների լավագույն փորփագետներից է աշխարհում, գրել է, որ տվյալները հաստատում են՝ Մյունխենից վիրուսն անցել է Իտալիա՝ ունենալով ընդհանուր ծագում Չինաստանում: Դա հաստատում է ենթադրությունը, որ վարակը տարբեր ճանապարհներով բազմիցս հասել է Եվրոպա, ոչ թե տարածվել Գերմանիայից: Հետաքրքիր են եվրոպացիները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու տարբերակներ որոնելու փոխարեն՝ որոնում են տարածողին: Երևի սխոլաստիկան այդպես է գիտություն մտնում, երբ նպատակ է դառնում պարզել այն, ինչ արդեն բնավ կարևոր չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ