ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թրամփը բանակցողներ է ուղարկում Ժնև

Թրամփը բանակցողներ է ուղարկում Ժնև
18.07.2019 | 11:35

Նախագահ Դոնալդ Թրամփը բարձր մակարդակի բանակցողներ է ուղարկում Ժնև՝ ռուսների հետ հանդիպման, քննարկվելու են սպառազինությունների վերահսկման պայմանագրի հարցերը, որ առաջին անգամ պետք է ներառի ոչ միայն ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջուկային զինանոցը, այլև՝ Չինաստանի՝ գրում է Պիտեր Բեյքերը The New York Times-ում: Թրամփն այս գաղափարը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Օսակայում հանդիպման ժամանակ, նաև Չինաստանին նախագահ Սի Ձինպինին է հայտնել եռակողմ համաձայնագիր կնքելու մտադրությունը: Ռուսաստանը հետաքրքրված է, Չինաստանը՝ ոչ: Հանդիպումը կայանում է Վաշինգտոնի ու Մոսկվայի համար լարված պահի՝ սպառազինությունների վերահսկման պատմության մեջ: 1987-ին կնքված փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու Թրամփի որոշումը՝ այն հիմնավորմամբ, որ Ռուսաստանը խախտում է պայմանները, հակառակ Պուտինի առարկություւնների, օգոստոսին ուժի մեջ է մտնում: Թրամփի թիմը հասկացրել է, որ շահարգրգռված չէ 2010-ի СНВ-III պայմանագրի շարունակումով, որի ժամկետը լրանում է 19 ամսից, չնայած Ռուսաստանը փորձում է պահպանել:

Թրամփի վարչակազմը պնդում է, որ սառը ժամանակների ռուս-ամերիկյան սպառազինությունների պայմանագրերը հնացել են մի աշխարհում, որտեղ Չինաստանը հզորացող պետություն է, թեպետ պարզ չէ՝ իրականում որքանով է հակված որևէ նոր համաձայնագրի՝ հաշվի առնելով Սի Ձինպինի վարչակարգի հոռետեսությունը սպառազինությունների վերահսկողության նկատմամբ: Մայիսին ԱՄՆ ՊՆ հետախուզության վարչությունը հայտարարեց, որ իր գնահատականով՝ հաջորդ տասնամյակում Չինաստանը ՙհավանաբար կկրկնապատկի իր միջուկային պահուստները՚: Այս պահին ԱՄՆ-ը ու ՌԴ-ն միասին ունեն աշխարհի միջուկային զենքի 90 տոկոսը: Չինաստանը չի մասնակցի այս հանդիպմանը և Թրամփի օգնականները հասկացրել են, որ դեռ չգիտեն՝ կփորձեն եռակո՞ղմ հանդիպում կազմակերպել, թե՞ սկզբում համաձայնության կգան Մոսկվայի հետ, հետո կդիմեն Պեկինին: Չինաստանի պաշտոնական անձինք կտականապես մերժել են այս գաղափարը՝ անկախ թե ինչպես է քննարկվելու՝ հղում անելով Թրամփի դուրս գալուն Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրից, որ ապացույցն է փաստի՝ ԱՄՆ-ին չի կարելի վստահել:
Պիտեր Բեյքեր, The New York Times


Հ.Գ. Պեկինը քանիցս հայտարարել է, որ միջուկային եռակողմ համաձայնագրի մաս դառնալ չի ցանկանում՝ հիմնավորելով ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու իր զինանոցի անհամամասնությունը: Առավելևս, որ թե ԱՄՆ-ը, թե ՌԴ-ն չեն պատրաստվում սահմանափակվել ունեցածով: Իվերջո՝ եթե հարցը վերաբերում է միջուկային զենքին, ինչու՞ միայն ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը պետք է համաձայնագիր կնքեն, եթե միջուկային զենք ունեն պաշտոնապես 5 պետություններ՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, դե ֆակտո նաև՝ Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը և ԿԺԴՀ-ն: Ժնևի բանակցությունների նպատակը լոկալ խնդրի լուծումն է՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների, բայց ոչ միջուկային սպառազինությունը աշխարհի համար անվտանգ դարձնելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ