ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Նոր ժողովրդավարություն» Հունաստանում

«Նոր ժողովրդավարություն» Հունաստանում
09.07.2019 | 13:52

Ընդդիմադիր «Նոր ժողովդավարությունը» մեծամասնություն է ստանում Հունաստանի խորհրդարանական արտահերթ ընտրություններում: Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ քվեաթերթիկների 90%-ի հաշվարկից հետո «Նոր ժողովրդավարությունը» ստացել է ձայների 39,78%-ը, իսկ իշխող «Սիրիզան»՝ 31,56%: Թեպետ տարբերությունը մեծ չէ, բայց ՆԺ-ն կստանա բացարձակ մեծամասնություն, որովհետև հաղթողը ստանում է լրացուցիչ 50 մանդատ: «Սիրիզայի» նախագահ, վարչապետ Ալեքսիս Ցիպրասը արդեն զանգահարել է ՆԺ-ի նախագահ Կիրիակոս Միցոտակիսին ու շնորհավորել նրա հաղթանակը: Ընտրատեղամասերը փակվեցին տեղական ժամանակով 19:00-ին: Օրը շոգ էր, ու շատերը մտավախություն ունեին, որ եղանակը կազդի մասնակցության վրա: Ընտրություններին մասնակցությունը Հունաստանում պարտադիր է, բայց գործնականում շատերը օրենքին չեն ենթարկվում: Որոշ վայրերում ջերմաստիճանը 35-ն անցել էր, և ընտրողները կամ փակվել էին տանը, կամ ծովափին զովանում էին:

Հունաստանի խորհրդարան են անցնում սոցիալ-դեմոկրատական «Շարժում հանուն փոփոխությունների» կուսակցությունը՝8,3%, Կոմունիստական կուսակցությունը՝ 5,3%, ազգայնական «Հունական որոշում« կուսակցությունը և «Հանուն Եվրոպա 2025-ի ժողովրդավարության» շարժումը (DiEM25), ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսի ձախ կուսակցությունը՝ նրանք ստացել են 3,4% և 3,7% տոկոս: Ուլտրաձախ «Ոսկե լուսաբացը» դեռ անհրաժեշտ 3%-ը չի հավաքել: Հունական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ինչ-որ մարդիկ ներխուժել են ընտրատեղամասերից մեկը և գողացել քվեատուփը, ոչ ոք չի կարծում, որ դա կազդի ընտրությունների արդյունքների վրա: «Սիրզան» արդեն ընդունել է պարտությունը՝ առաջին էքզիտ պոլերի տվյալներից հետո: 2015-ին իշխանության եկած վարչապետ Ալեքսիս Ցիպրասը արտահերթ ընտրություններ հայտարարեց 2019-ի մայիսին եվրոպական ընտություններում իր կուսակցության անհաջողությունից հետո: ժամանակին նա իշխանությունից հեռացրեց ՆԺ-ին, ակտիվ քարոզարշավ վարելով տնտեսության կոշտ միջոցների դեմ, որոնցից հույները տարիներով տուժում էին: Սակայն մի քանի ամիս անց նա ստիպված էր ընդունել պայմանները, այլապես Հունաստանը ԵՄ-ից չէր ստանա տնտեսական օգնության հերթական տրանշը: Ի պատասխան Ցիպրասի դեմ դուրս եկան նրա կուսակիցները, նա հայտարարեց արտահերթ ընտրություններ, ու՝ հաղթեց: Բայց գործազրկության աճը և տնտեսական վիճակի վատացումը «Սիրիզայի» հաջողությունը նվազեցրեց: Միցոտակիսը գտնում է, որ տնտեսական իրավիճակը շատ դանդաղ է բարելավվում: Նա օգտագործեց նաև հույների դժգոհությունը Հյուսիսային Մակեդոնիայի հետ գործարքից՝ Հունաստանի շրջաններից մեկի անվան համընկնումով՝ 25 տարի այդ հարցը չէր լուծվում:

ՆԺ-ն խոստանում է նվազեցնել հարկերը և սեփականաշնորհել պետական ծառայությունների մի մասը:Հունաստանը մինչև հիմա զգում է 2008-ի ֆինանսական ճգնաժամի հետևանքները: Երկիրը ստացել է ֆինանսական օգնության մի քանի փաթեթ: Օգնությունը դադարեցվեց 2018-ի օգոստոսին, երբ Հունաստանում տնտեսական աճ սկսվեց: Բայց գործազրկությունը, հատկապես երիտասարդների, մնում է բարձր մակարդակի վրա և ՆԺ-ն իր խաղը դրել էր հիմնականում 18-24 տարեկանների վրա: Ապագա վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկրի հնագույն քաղաքական դինաստիաներից մեկի ժառանգ է: Նրա հայրը՝ Կոնստանտինոս Միցոտակիսը, ևս եղել է վարչապետ: Քույրը՝ Դորա Բակոյանիսը, Աթենքի քաղաքապետն էր 2004-ին, երբ քաղաքն ընդունեց օլիմպիական խաղերը, հետո նա դարձավ ԱԳ նախարար:

BBC

Հ.Գ. Փաստացի Եվրոպայի միակ անփողկապ վարչապետը զոհ դարձավ Եվրախորհրդարանի ընտրություններին՝ մայիսին «Սիրիզան» պարտվեց ՆԺ-ին և Ալեքսիս Ցիպրասը որոշեց վա բանկ գնալ, թեպետ ոչ ոք նրանից արտահերթ ընտրություններ չէր պահանջում: Նա կանխեց հրաժարականի պահանջը, կամ որոշեց 4 տարի անց հեռանալ իշխանությունից, երբ իր կուսակցությունը պարտվել էր: Այն Ցիպրասը, որ Հունաստանի տնտեսությունը հանեց ճգնաժամից ու տնտեսական աճ ապահովեց՝ փոքր՝ 1 ու մի քիչ տոկոսի շրջանակներում, բայց աճ, որ համատարած գործազրկությունը հասցրեց 19 տոկոսի: Բայց հույների 8 տոկոսը համարեց, որ Ցիպրասն իրենց տված խոստումները չի կատարել ու ձայն տվեց Կիրիակոս Միցոտակիսին, որ առանձնապես ոչինչ չի խոստացել: Պարզապես նա Ցիպրասը չէ: Հունական ժողովրդավարությունը մնում է դասական ու օրինակելի:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ