ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երբ դողում է կանցլերը, դողում է պետությունը

Երբ դողում է կանցլերը, դողում է պետությունը
30.06.2019 | 10:24

Հունիսի 27-ին Անգելա Մերկելը ներկա էր արդարադատության նոր նախարար Քրիստին Լամբրեխտի նշանակման արարողությանը: Նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի ելույթի ժամանակ լրագրողները նկատեցին, որ Անգելա Մերկելը դողում է: Երկու շաբաթում արդեն երկրորդ անգամ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հունիսի 18-ին կանցլերը նույնպես նկատելի դողում էր: Լրագրողները գուշակում են՝ ինչ է կատարվում: Անցած անգամ Մերկելը դողը բացատրեց ջրի պակասով՝ շոգ էր ու շատ էր ուզում ջուր խմել: Այս անգամ կանցլերի գործերի կառավարչի մեկնաբանությունը ժլատ էր՝ Մերկելն իրեն հիանալի է զգում, մասնակցելու է Մեծ 20-յակի գագաթաժողովին Օսակայում՝ հունիսի 28-29-ին և ԵՄ սամիթին հունիսի 30-ին: Լրագրողները փորձում են բացատրություն գտնել:
Stuttgarter Zeitung-ի և Stuttgarter Nachrichten-ի կառավարության աղբյուրները ասում են, որ երկրորդ դողէրոցքի պատճառը հոգեբանական էր: Sueddeutsche Zeitung-ի կայքը մեջբերուն է նրանց խոսքը. «Նախորդ միջադեպի հիշողությունը հանգեցրեց նորին: Դա հոգեբանական է»: Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները չունեն անձնական բժիշկներ: «Լավ է, որ կանցլերի աշխատակազմի ղեկավա Խելգա Բրաունը մասնագիտությամբ անեստեզիոլոգ է ու վերակենդանացման բաժնի բժիշկ»՝ գրում է թերթը:


«Երբ Մերկելը դողում է, հավաքվում են գիշանգղները»՝ վերնագրել է իր հրապարակումը Frankfurter Allgemeine Zeitung-ի հոդվածագիր Բերտոլդ Կոլերը: «Իշխանության 14 տարիներին Մերկելը ցույց է տվել իր հաստատակամությունը՝ և ֆիզիկական, և հոգեբանական: Հնարավոր է, որ ծանրաբեռնվածությունը, որ միշտ զուգորդվել է նրա պաշտոնին, սկսում է արտահայտվել»՝ գրում է Կոլերը: Նա գտնում է, որ արդեն չեն բավարարում «Կանցլերի հետ ամեն ինչ կարգին է» մեկնաբանությունները՝ հաշվի առնելով կանցլերի պաշտոնի կարևորությունը: Սակայն Մերկելն ակնհայտորեն իրեն լավ է զգում՝ նա առանց խնդիրների Բեռլինից հասել է Օսակա՝ սովորական, կառավարական ինքնաթիռով, ոչ թե Բունդեսվերի բժշկական աէրոբուսով: Ֆրանց Յոզեֆը գտնում է, որ Մերկելը խոցելի է դարձել. «Կոնֆլիկտն այն է, որ կանցլերը չի կարող դողալ: Երբ դողում է կանցլերը, դողում է պետությունը: Կանցլերը պետք է երկաթյա առողջություն ունենա: Նա արթնանում է լուսաբացից առաջ ու բանակցություններ է վարում մինչև ուշ գիշեր: Համարյա չի քնում: Մեր կանցլերը սարքված է նյարդերից, երակներից ու մկաններից: Նա կազմված է սրտից ու հոգուց»՝ գրում է Վագները Bild-ում: Նա Մերկելին խորհուրդ է տալիս՝ պարզապես հանգստանալ: Կանցլերի վիճակի հնարավոր պատճառների թվում Bild-ը շարադրում է ջրազրկումը, հիպոգլիկեմիան և հիպոգլիկեմիկ շոկը: «Կդիմանա՞ նա»՝ հարցնում են լրագրողները:


«Անգելա Մերկելի վերադարձած դողը բարձրացնում է նրա առողջական վիճակի մասին հարցեր: Եվ՝ վաղ հրաժեշտի»՝ գրում է Tagesspiegel-ը: Դա կարող է տեղի ունենալ մի մարդու հետ, ում օրակարգում գործնականում չկան ընդմիջումներ: «Բայց 8 օրում սա երկրորդ անգամ էր: Չկա՞ սրա հետևում ավելի լուրջ խնդիր: Չպե՞տք է մենք, ինչպես առաջարկել է ՔԴՄ-ի մի լուրջ գործիչ, մտածենք նրա վաղաժամկետ հեռանալու մասին»՝ հարցնում է հեղինակը:
Focus ը գրում է՝ Մերկելի ախտանիշները քննարկելով բժշկի հետ առաջին միջադեպից հետո՝ փորձագետը լուրջ հիվանդությունը չի բացառել: Հունիսի 18-ի դողէրոցքի նոպայից հետո Գերմանիայի ընտանեկան բժիշկների ասոցիացիայի ղեկավար Յակոբ Բերգերը ասել է, որ մեծ անհանգստության պատճառ չ տեսնում: Հիմա նա գտնում է, որ «հաշվի առնելով ախտանիշների կրկնվելը, պետք է արագ բժշկական բացատրություն գտնել»: Նա բացառել է, որ Մերկելի մոտ կարող է Պարկինսոնի հիվանդություն լինել: «Անգելա Մերկելի պես մարդը, որ մշտապես պետք է աշխատի ու միջոցառումից միջոցառում շտապի, լիովին կարող է այդ ախտանիշները թաքցնել, բայց բժիշկները նրանից պետք է լսեն իր բողոքները»:
BBC


Հ.Գ. Անգելա Մերկելը հայտարարել է, թե հասկանում է լրագրողների հարցերը իր առողջության մասին և հավաստիացրել է՝ ամեն ինչ կարգին է: Նա ասել է. «Վստահ եմ՝ ինչպես ինքն իրեն առաջացել է, այնպես էլ ինքն իրեն կանհետանա: Հատուկ ոչինչ չկա: Սմեն ինչ լավ է»: Օսակայում, սակայն, լրագրողները նորից արձանագրել են, որ Մերկելը Պուտինի հետ հանդիպման ժամանակ «կորել է ժամանակի և տարածության մեջ»: news.rambler.ru կայքի տեսանյութում երևում է՝ ինչպես է Մերկելը սկզբում նայում իր թևի ժամացույցին ու փորձում Պուտինից ճշտել՝ ժամը քանիսն է, հետո չի կողմնորոշվում՝ որ ուղղությամբ գնալ:
Առողջություն «Մուտեր Մերկելին»՝ Գերմանիան ու աշխարհը նրա կարիքն ունի, և գուցե իսկապես նրան առժամանակ հանգիստ է պետք, որից հետո ամեն ինչ տեղը կընկնի: Հուսանք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ