«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ի՞նչն է հաղթելու՝ արժանապատվությունն ու պրոֆեսիոնալի՞զմը, թե՞, ռեժիմի «ոտնաշոր» դառնալու լատենտ, կամ բացահայտ մղումը

Ի՞նչն է հաղթելու՝ արժանապատվությունն ու պրոֆեսիոնալի՞զմը, թե՞, ռեժիմի «ոտնաշոր» դառնալու լատենտ, կամ բացահայտ մղումը
29.06.2024 | 13:32

Մարաղայում հայ կանանց մերկացրել, ձեռնաշղթաներ էին հագցրել ու սկսել ոտքերը սղոցել։

1992 թվականի ապրիլի 10-ին, ադրբեջանական նախիրը, յաթաղանները ձեռքին, Մարաղայում հայի սպանդ կազմակերպեցին։ Մարդկանց ողջ-ողջ այրում էին, սղոցում ոտքերն ու ձեռքերը, գնդակահարում՝ չխնայելով կանանց ու երեխաներին։ Սումգայիթում հղի կնոջ որովայնն էին պատռել ու նորածնին սպանել։ Նույնը՝ Բաքվում և Ադրբեջանի հայաշատ բոլոր բնակավայրերում։

44-օրյա պատերազմի ժամանակ հայ զինվորի գլուխ էին կտրում ու ֆուտբոլ խաղում, ազատամարտիկ հայ կանանց անարգում, մարմինները մասնատում և ճակատին դանակով դաջում՝ «յաշմա»։

Տարիներով ես հատ-հատ ուսումնասիրել եմ Ադրբեջանում հայերի դեմ կատարված բոլոր սահմռկեցուցիչ դեպքերը, զրուցել այդ սարսափը վերապրածների հետ, որոնց աչքի առաջ բռնաբարել ու մորթել են իրենց մորն ու քրոջը։

Հայաստանի նախկին իշխանությունները հազարավոր գործեր են ներկայացրել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան՝ պաշտոնական Ադրբեջանի կատարած ոճրին իրավական գնահատական տալու համար։

Ես ինքս, Եվրոպական խորհրդարանի շենքում կազմակերպել եմ «Սովորական ֆաշիզմ» ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա ադրբեջանցի մի ուսանող հրապարակավ խոստովանեց, որ իր ազգը բարբարոս-ցեղասպան է։

Եվ ահա, Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրից առաջ, Ադրբեջանը ևս մեկ պահանջ է դրել՝ Հայաստանը պիտի հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային տարբեր ատյաններ ներկայացված բոլոր հայցերից։

Ես մի րոպե անգամ չեմ կասկածում, որ այս ռեժիմն ու ռեժիմի պարագլխի սեռական օրգաններն ուտելու գուրման փնթի բիձեքն ու Նիկոլի հետ «Օդնոկլասնիկի» ընկերուհի ճենճոտ կնանիք ողջունելու են Հեյդարի վաստակ Իլհամի հերթական ուլտիմատումը ու Հայաստանը հրաժարվելու է ռազմական հանցագործ Ադրբեջանի դեմ բոլոր հայցերից։

Ինձ մեկ բան է հետաքրքրում՝ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ինքն է տասնյակ նման հայցեր ներկայացրել Եվրոպական դատարան և շատ պրոֆեսիոնալ պաշտպանել է մարդասպան պետության դեմ ներկայացված բոլոր հայցերը՝ ի՞նչ է անելու։

ՈՒ, ի վերջո, հերթական անգամ ի՞նչն է հաղթելու՝ արժանապատվությունն ու պրոֆեսիոնալի՞զմը, թե՞, ինչպես իր բազմաթիվ կոլեգաների դեպքում՝ ռեժիմի «ոտնաշոր» դառնալու լատենտ, կամ բացահայտ մղումը։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 6286

Մեկնաբանություններ