ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Փողոցային պայքարի դուրս եկած ժողովուրդն ընդամենը գործոններից մեկն է

Փողոցային պայքարի դուրս եկած ժողովուրդն ընդամենը գործոններից մեկն է
16.09.2024 | 07:20

Քանի կար ասում էին, որ եթե 50 000 մարդ դուրս գա փողոց՝ իշխանափոխություն կլինի: Հետո այդ թիվը դարձավ 100 000: Հիմա աչքովս նոր թվեր են ընկնում՝ 250 000 և այլն: Առիթ ունեցել եմ խոսել այն մասին, որ փողոցային պայքարի դուրս եկած ժողովուրդն ընդամենը գործոններից մեկն է, նույնիսկ որոշ դեպքերում ֆոն է, մասովկա՝ արդեն որոշված իրադարձությունները ռեալիստիկ մատուցելու համար: Հատուկենտ բացառություններով՝ հարցերը հրապարակներում չեն լուծվում: Ինչևէ, չկրկնվեմ, հիմա պատկերացրեք, որ ինձ հաջողվել է 250 000 մարդ դուրս բերել փողոց: Հետո կանգնում եմ ամբիոնում և խրոխտ ձայնով հայտարարում, որ Նիկոլին տալիս եմ 15 րոպե, որպեսզի հեծանիվով գա հրապարակ: Հիմա գուցե որոշ մարդիկ ասեն, որ անլրջացնում եմ ասելիքս: Ես էլ կասեմ՝ հարգելի տիկնայք և պարոնայք, ինչի իրականությունը, որում հայտնվել ենք, շատ ավելի լու՞րջ է: Ասելիքս հետևյալն է՝ եթե ցանկանամ մսխել, մեկ միլիոն մարդ էլ փողոց դուրս գա, կմսխեմ: Թվեր հրապարակելու փոխարեն՝ ավելի լավ է վերլուծեք սխալներն ու գործուն մեխանիզմներ մտածեք, թե չէ արդեն ձեր ասած թվերն ավելի ծիծաղելի են, քան՝ իմ գրառումները: Լուրջ մարդկանց կարոտ մնացինք:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4361

Մեկնաբանություններ