Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Թուրքը մնում է թուրք, թեկուզ Ֆրանսիայում

Թուրքը մնում է թուրք, թեկուզ Ֆրանսիայում
30.09.2024 | 21:01

Թուրքերը երեկ դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա: Երիցս ճիշտ է ասված՝ թուրքը մնում է թուրք, թեկուզ Ֆրանսիայում: Թեկուզ քո անարժանն իրենց վոժդի գիրքը դնի թևի տակ ու հավատարիմ ժպիտով աչքերի մեջ նայի: Լուրը տեսե՞լ եք.

«Թուրք երկրպագուները Ֆրանսիայում դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա. կան տուժածներ»:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին ֆրանս-թուրքական FC Turquoise և Ֆրանս-հայկական Homenetmen թիմերի միջև հանդիպման ժամանակ, հաղորդում է Nouvelles d ' Arménie-ն:

Հայկական ակումբը հաղթել է 2:0 հաշվով, ինչին չեն դիմացել թուրք երկրպագուները և դանակներով վազել են խաղադաշտ։ Ոստիկանությունը միջամտել է, խաղը դադարեցվել է: Մի քանի տուժած խաղացողներ տեղափոխվել են հիվանդանոց

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ