Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, իսկ ՈՒկրաինան երբեք չի կարող իրականություն դարձնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը։
Չեմ կարծում, թե ԵՄ-ում Օրբանը միակն է, որ այսպիսի կարծիք ունի, ավելի շուտ՝ նա միակն է, որ հաճախ բարձրաձայնում է մտքեր, որոնց մասին մյուսները լռում են:
ՈՒկրաինան շատ բարձր գին վճարեց, ըստ էության՝ կանգնեց պետականության կոլապսի առջև, բայց ամենևին երաշխավորված չէ նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին, ավելի շուտ՝ տեսանելի ապագայում սա իրական հեռանկար չէ:
Համոզված չեմ, որ այս փաստարկները ռացիոնալության դաշտ կբերեն Հայաստանի «ուկրիանացումը» տենչող պսևդոարևմտամետներին, սակայն գուցե սթափեցնեն մեր հասարակությանը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ