«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հայ կրպակատերն ու վրաց բանաստեղծ Իլյա Ճավճավաձեն

Հայ կրպակատերն ու վրաց բանաստեղծ Իլյա Ճավճավաձեն
11.11.2023 | 17:56

Իրենց հայ լինելու փաստով խիստ խանդավառ ու հպարտ ոմանց անհամ ու տափակ գրությունները կարդալիս հաճախ հիշում եմ մի պատմություն:

Նշանավոր վրաց բանաստեղծ, ազգային-հասարակական գործիչ, ազգայնամոլական հայացքներով հայտնի Իլյա Ճավճավաձեի թիֆլիսյան տան ճանապարն անցնելիս է եղել մի լրագրավաճառ և թղթավաճառ հայի կրպակի մոտով:

Էս հայն ու Իլյան, բնականաբար, ծանոթներ են եղել, և երկուսն էլ խիստ հպարտ են եղել իրենց ազգային պատկանելությամբ (հպարտներ կային նաև էն ժամանակներում):

Սրանք հաճախ են իրար հետ զրուցելիս փորձել ընդգծել սեփական ազգի առավելություններն ու «եզակի» արժանիքները:

Մի առիթով հայ կրպակատերը ինչ-որ մեկից լսում է, որ Ճավճավաձեի մայրը հայուհի է, և փորձում է «հավաքագրել» նրան:

Ամբողջ օրն անհամբեր սպասում է, և երբ երեկոյան Ճավճավաձեն դանդաղ քայլելով վերադառնում է տուն, կանխավ հաղթանակը վայելողի խանդավառությամբ հարցնում է.

- Բատոնոʹ Իլյա, ճի՞շտ է, որ քո մայրը հայուհի է:

Իլյան հասկանալով, թե խոսակիցն ուր է թեքում, հանգիստ ու խաղաղ ձայնով պատասխանում է.

- Այոʹ:

Կրպակատերը հաղթանակը վայելողի մեծահոգությամբ և հպարտությաամբ բազմանշանակ եզրակացնում է.

-Հիմա հասկացա, թե ինչու ես է՜ այդքան խելացի:

Ճավճավաձեն մեղմ ու անվրդով հակադարձում է.

- Ինչքան գիտեմ՝ քո հայրն էլ, մայրն էլ հայեր են, դու ինչու՞ ես էդքան հիմար:

Հայկազուն ԱԼՎՐՑԵԱՆ

Դիտվել է՝ 4978

Մեկնաբանություններ