Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Սերիկը վստահեց ինձ

Սերիկը վստահեց ինձ
14.09.2023 | 09:05

...Երբեմն թվում էր, որ Սերիկի ու իմ միջև կա անհաղթահարելի տարածություն, սահման, որի անդորրը չի կարելի խախտել. պատճառը՝ երկյուղը, պատկառանքն ու հարգանքն էր, որ ունեմ գիտության ու արվեստի այս մեծ երախտավորի հանդեպ:

Եվ անջրպետը խախտել ստիպեց հե՛նց ինքը՝ Սերիկ Դավթյանը. հաղթահարվեց ժամանակի հեռավորությունը:

Գտա նրա ներաշխարհ թափանցելու բանալին:

Դա որքան բարդ, նույնքան հեշտ էր. ուղղակի անկեղծ սիրել էր պետք...

Սերիկը վստահեց ինձ, լուռ ուղղորդեց՝ թույլտվություն տալով մտնել իր աշխարհ, փայփայանքով խոսել իր հետ ու խոսեցնել...

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Հ.Գ. Լուսանկարում` իմ սիրուն ՍԵՐԻԿԸ ծննդավայր Դիլիջանում, 1915 թ.

Դիտվել է՝ 3267

Մեկնաբանություններ