Ստամբուլում ձերբակալել են Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսենին սպանած անձանց: Նրանք ձերբակալվել են Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, կեղծ անձնագրերով Թուրքիա մուտք գործելու ժամանակ: Ձերբակալված անձինք Թունիսի քաղաքացիներ են:
Հիշեցնենք, որ Լիբիայում ԱՄՆ դեսպանն ու երեք դիվանագետները սպանվել էին «Մահմեդականների անմեղությունը» ամերիկյան ֆիլմի դեմ բողոքի ակցիայի ընթացքում: