Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Իրանի արտգործնախարարը կայցելի Սիրիա

Իրանի արտգործնախարարը կայցելի Սիրիա
20.09.2012 | 03:20

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին այսօր կժամանի Դամասկոս։ Ինչպես նախատեսվում է, իրանյան ԱԳՆ ղեկավարն սիրիացի իր գործընկերոջ հետ կքննարկի Կահիրեում երկուշաբթի անցկացված «իսլամական քառյակի» (Եգիպտոս, Իրան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա) նիստի արդյունքները։
Սալեհին առաջարկում է Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից հետախուզական խումբ ուղարկել Սիրիա, որը դիտարկում կանցկացնի կրակի դադարեցման նպատակով: Իրանական կողմի այս նախաձեռնությունը վերապահումով է ընդունվել արաբական և եվրոպական երկրներում, քանի որ այս ուղղությամբ Արաբական պետությունների լիգայի և ՄԱԿ-ի կողմից ձեռնարկված աշխատանքներն արդյունք չեն տվել:

Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ