ԱՄՆ պետդեպարտամենտը Սուդանից և Թունիսից տարհանում է իր դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին և նրանց ընտանիքների անդամներին։ Դեսպանատներում կմնան միայն այն աշխատակիցները, որոնց ներկայությունը խիստ անհրաժեշտ է։
Պետքարտուղարությունն իր տարածած հայտարարության մեջ առաջարկում է բոլոր ամերիկացիներին լքել Թունիսը։
Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ դեսպանությունները ենթարկվել են հարձակումների հակաիսլամական ֆիլմի ցուցադրումից հետո։ Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը կոչ է արել ԱՄՆ-ին թույլ չտալ վիրավորել մահմեդականությունը։ Նա նաև ընդգծել է, որ բողոքի ակցիաները չպետք է վերածվեն բռնությունների։