Հուլիսի 23-ին պաշտոնական Դամասկոսը հավաստիացրել էր, որ քիմիական զենք չի կիրառի սեփական ժողովրդի դեմ, բայց կկիրառի արտաքին ռազմական միջամտության դեպքում, որից հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խնդրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին` ճակատագրական սխալ չգործել և քիմիական զենք չօգտագործել: Օբաման զգուշացրել է, որ քիմիական զենքի կիրառման դեպքում Սիրիայի նախագահը ստիպված կլինի պատասխան տալ միջազգային հանրությանն ու ԱՄՆ-ին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը Սիրիայի իշխանությունների սպառնալիքը համարել է դատապարտման արժանի և կոչ է արել միջազգային հանրությանը զգոնություն պահպանել ու թույլ չտալ, որ սպառնալիքներն իրականանան: