Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Դստեր հարսանիքի ժամանակ ահաբեկչության զոհ է դարձել ուզբեկ պատգամավորը

Դստեր հարսանիքի ժամանակ ահաբեկչության զոհ է դարձել ուզբեկ պատգամավորը
14.07.2012 | 13:03

Աֆղանստանի Սամանղան շրջանի Այբակ քաղաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը։ Զոհվածների թվում է հայտնի քաղաքական գործիչ, պատգամավոր Ահմադ Խան Սամանղանին։ Պայթյունը տեղի է ունեցել Սամանղանի դստեր հարսանիքին։ Ահաբեկչին հաջողվել է հյուրերի հետ մոտենալ պատգամավորին և

գործի դնել պայթուցիկը։ Ահմադ Խան Սամանղանին ազգությամբ ուզբեկ է, 1980-ականներին մոջահեդների ազդեցիկ դաշտային հրամանատարներից էր։

Դիտվել է՝ 1681

Մեկնաբանություններ