ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Տեղեկատվական հոսքերը ֆիլտրվում են

Տեղեկատվական հոսքերը ֆիլտրվում են
21.07.2024 | 14:51

Մի թեմա կա, որը, կարծես, «խնամքով շրջանցում են» տարբեր շրջանակներ։ Տարիներ շարունակ հայկական մեդիա դաշտը լցված էր նյութերով, թե Ռուսաստանը չի թողնում, որ էժան իրանական գազը մտնի Հայաստան։ Իսկ այսօր պարզվում է, որ Իրանը պատրաստվում է տարեկան 109 միլիարդ կուբամետր գազ ներկրել Ռուսաստանից, որն ապագայում պլանավորում է արտահանել հարևան երկրներ։ Ներկրման ողջ ծախսերը հոգալու է ռուսական կողմը, իսկ գործարքի արդյունքում ենթադրվում է, որ Իրանը կդառնա գազային կենտրոն։

Հետաքրքիր է, այս մասին ոչ ոք ոչինչ չի՞ ցանկանում խոսել, թե՞ տեղեկատվական հոսքերը, ինչպես նախկինում, այժմ և՛ս ֆիլտրվում են կոնկրետ ՊՈԱԿ-ի կողմից, որը սպասարկում է միևնույն աշխարհաքաղաքական տերերի և ոչ թե Հայաստանի շահերը:

Հ․Գ․«Ես գիտեմ, թե ովքեր են տերերը... »:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 4033

Մեկնաբանություններ