ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Չեմբեռլենը որպես պարտության խորհրդանիշ, թե՞ հաղթանակող

Չեմբեռլենը որպես պարտության խորհրդանիշ, թե՞ հաղթանակող
31.03.2024 | 09:45

Իհարկե պատմության վերաբերյալ չնչին գիտելիք ունեցողներն իսկ գիտեն, հիշում են, թե ով էր Չեմբեռլենը և ինչպիսի խայտառակ, դրամատիկ, ողբերգական արդյունքներ գրանցեց Մեծ Բրիտանիայի այդ պատուհաս վարչապետը։

Միայն ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար անձից էր հնարավոր սպասել մի աղետալի գովք այդ պատուհաս բրիտանացու վերաբերյալ և ձեռքի հետ էլ ներկայացվել էին բազմաթիվ խեղաթյուրումներ, որոնք իբր թե վկայում էին, որ Չերչիլի անզիջում կերպարը իր հաղթանակով ընդամենը Չեմբեռլենի զիջումների արդյունքն է սոսկ։

Քանի որ ՀՀ վերոհիշյալ պաշտոնյան ինչ-որ փաստեր էր տարփողել, կարծում եմ` մենք պետք է ներկայացնենք Չեմբեռլենի պաշտոնավարման իրական, պատմական անհերքելի փաստեր, դրանով իսկ ջարդելով զիջումներով ագրեսսորին չնեղացնելու նիկոլյան ներկա քաղաքական կամքը կամ ավելի ճիշտ, կամքի բացարձակ բացակայությունը։

1. Մեծ Բրիտանիան Չեմբեռլենի կամքով հրաժարվեց մասնակցել 1936-1939 թթ. իսպանական քաղաքական դիմակայությանը, որով իսկ հնարավոր դարձրեց իտալա-գերմանական դաշինքի հզորացումը։

2. Չեմբեռլենը մերժեց ՍՍՀՄ առաջարկությունը Եվրոպայում կոլեկտիվ անվտանգության համակարգի ձևավորման վերաբերյալ, դրանով իսկ հնարավորություն ընձեռեց Գերմանիային զավթելու եվրոպական փոքր և միջին պետությունները, կամ հաստատելու ազգային ֆաշիստական կառավարություններ։

3. Չեմբեռլենը վիժեցրեց ԱՄՆ նախագահ Ռուզվելտի առաջարկով մեծ տերությունների վեհաժողովը, որտեղ հակահիտլերյան անվտանգության առանցք էր ձևավորվելու։

4. Չեմբեռլենը Հիտլերի, Մուսոլինիի և Դալադիեի հետ Մյունխենյան խայտառակ փաստաթուղթ ստորագրեց, որով չեխական ժողովրդի վրա հաստատեց հիտլերյան կարգերը, արդյունքում տասնյակ հազարավոր չեխեր գազանաբար ոչնչացվեցին կամ քշվեցին համակենտրոնացման ճամբարներ։

5. Չեմբեռլենը վիժեցրեց խորհրդային պետության, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի 1939 թվականին նախատեսված վեհաժողովը, որը հակահիտլերյան միասնական քայլերին էր միտված։ Արդյունքում 1940 թվականին Ֆրանսիան ընկավ, որի բանակը, ժողովուրդը կրեցին հարյուր հազարավոր կորուստներ։

6. Չեմբեռլենի անմիջական ղեկավարությամբ տապալվեց 1940 թվականին Նորվեգիա կատարված բրիտանական ռազմական ներխուժումը։

7. Առանձնահատուկ հետաքրքիր հմայք է ձեռք բերել այդ փալասի կերպարը Մյունխենի բանակցությունների ժամանակ։ Հիտլերը և Մուսոլինին հանդիպման ընթացքում ստորացրել են Չեմբեռլենին, գոռացել, հայհոյել։ Դա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Մեր երկրում հիմա պաշտոնավարում է մեկը, ով վախենում է նայել հեյդարիչի կողմը նույնիսկ։

8. Չեմբեռլենի ստորացված, վարկաբեկված կերպարը մարդկանց մոտ սրտխառնոց էր առաջ բերում և բրիտանական պահպանողական հայրենասերները Չերչիլին առաջարկեցին հանձն առնել հայրենիքի փրկությունը վերահաս գերմանական վտանգից։



ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

ՀՀ ԱԺ հանձնաժողովում հայտնված` պատմությունը խեղաթյուրողներին հիշեցնեմ, որ է՛լ ավելի զազրելի են նրանց ակնարկները հույն արքա Լեոնիդասի մասին։ Պարզապես ամոթ ունեցեք եվ Ֆբ համապատասխան էջից հեռացրեք ձեր գրառումը, որտեղ խիզախ, անվարան, քաջ, պատմության բոլոր դասագրքերում փառքով, պատվով շողացող արքայի գործի մասին ինչ-որ թունոտ,ցինիկ զեղումներ եք թողել։

Այս իմաստով հիշեցնեմ, որ Լեոնիդաս արքան հունական ժողովրդի սիրելի կերպարներից մեկն է և ՀՀ ԱԺ ռոճիկ քերող ոչ մեկը իրավունք չունի սեպ խրելու հայ հունական բարեկամության մեջ։

Չեմ զարմանա, եթե հունական պետությունը դիվանագիտական նոտա հղի պատմական խեղաթյուրման, անվանարկման այս խայտառակ, տմարդի, տգետ փաստի կապակցությամբ։

Ամոթ ունեցե՛ք։

Հեռացրեք ձեր սկանդալային գրառումը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ



Դիտվել է՝ 2441

Մեկնաբանություններ