Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Ա՛յ տա, դու հո ՄԱԼ չե՞ս»

«Ա՛յ տա, դու հո ՄԱԼ չե՞ս»
23.02.2024 | 19:45

Ալաշկերտյան մեր բարբառում լայն կիրառում ունի մի բառ, որը պատկերավոր բնութագրում է մարդու ինքնահավան, անհասկացող, անկուշտ, զոռբա, փնթի տեսակին:

ՄԱԼ բառն է դա:

Հիմա, երբ կարդում եմ «կառավարության գլխի» այսօրվա արած հայտարարությունը, որով «խոպանչիներից» պահանջում է իրենց բնակավայրում այլ ճանապարհ կառուցել և չերթևեկել «կառավարության» կառուցած ճանապարհով, մտքումս միանգամից մեր բարբառային հանրահայտ հարցն է ձևակերպվում

«Ա՛յ տա, դու հո ՄԱԼ չե՞ս»:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ