ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հայկական մետամորֆոզ` Սասունի писарь-ից պաշտպանության նախարար և՞… զիգզագ հետագիծ բարդակում

Հայկական մետամորֆոզ` Սասունի писарь-ից  պաշտպանության նախարար և՞… զիգզագ հետագիծ բարդակում
13.02.2024 | 22:09

Պապիկյան Սուրիկը որոշ ժամանակ կուսակցությունում կատարում էր կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի писарь-ի պարտականությունները:

Հետո տեղի ունեցավ թավշյա բեմականացումը, և Պապիկյան Սուրիկը դարձավ բիրդան աղա: Այսօր նա Հայաստանի պաշտպանության նախարարն է:

Մի քանի ամիս առաջ բոլորդ տեսաք, որ պաշտպանության ներկայիս նախարարն իր անձնական նամակագրության մեջ Սասուն Միքայելյանին անվանում էր՝ ծախված սրիկա:

Բայց սա չէ ողջ ողբերգությունը:

Այդ ամենը տեսել է նաև Սասուն Միքայելյանը, բայց սա էլ չէ ողջ ողբերգությունը:

Ողջ ողբերգությունն այն է, որ Սասունը պաշտպանության նախարարին չենթարկվելով, բանի տեղ չդնելով հանդերձ, փաստացի զբաղեցնում է նրան ենթակա օղակներից մեկի պոզիցիան: Իսկ սա նշանակում է բարդակ: Իսկ սա արդեն նշանակում է, որ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որն իրականացնում է նման կադրային քաղաքականություն և Սասուն Միքայելյյանն է, ում անմիջական ենթակայության տակ գտնվող դիրքում տեղի է ունեցել այս ողբերգությունը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ.

ՔՊ կուսակցությունը փաստացի լուծարվեց 2017 թվի հոկտեմբերին:

Դիտվել է՝ 2209

Մեկնաբանություններ