2020-ի նեյեմբերից սկսած մինչ օրս հայ ազգի գլխին արհավիրքներ, ծանր կորուստներ, զրկանքներ և ստորացում բերած անձը իրավունք չունի Սահմանադրություն փոխել:
Այդ իրավունքը տվողը հայ ժողովուրդն է, որին եթե չխաբեն և չմանիպուլացնեն, վստահաբար դեմ է լինելու այդ փոփոխությանը:
Նույնիսկ այս պահին, առանց տեսնելու այդ նախագիծը, կարելի է համոզված ասել, որ դա լինելու է մեր պատմական իրավունքներից հրաժարման փաստաթուղթ, և եթե մենք համաձայնենք դրան, ապա դառնալու ենք «անիմաստ» պետություն, որտեղ հայը որևէ անելիք այլևս չունի:
Հովհաննես Ավետիսյան