ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԵՊՀ-ն պատրաստվում է լայնածավալ պատերազմի՞, թե՞ միջազգային կոռուպցիոն գործարքի

ԵՊՀ-ն պատրաստվում է լայնածավալ պատերազմի՞, թե՞ միջազգային կոռուպցիոն գործարքի
16.01.2024 | 23:01

Ըստ օպերատիվ տեղեկությունների, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն ջերմ հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ Նուայիմիի հետ։ Որպեսզի չխաթարվի հանդիպման ջերմությունը պարեկները համարյա փակել էին Ալեք Մանուկյան փողոցը, իսկ պ-ն Ալիի հայազգի թիկնապահները հսկում էին ԵՊՀ-ն: Սակայն, խնդիրն այլ է` ի՞նչ գործ ունի ԱՄԷ-ի թիվ 1 ուժայինն այսրոպեականի հետ:

Շատ հավանական է, որ ԵՊՀ-ն ցանկանում է միանալ միջազգային կոալիցիային ու լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել ընդդեմ ՀԱՄԱՍ-ի կամ Եմենի հուսիտների և այդ պատճառով այսրոպեական Հ.Հ.-ն որոշել է ԵՊՀ-ի գիտխորհրդի դահլիճը, որպես թռիչքուղի, տրամադրել միացյալ ռազմաօդային ուժերի կործանիչներին:

Պետք չէ բացառել նաև իրատեսական մեկ այլ վարկած: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ Պաշտպանության նախարար Պապիկյան Սուրենը: Ըստ ԵՊՀ-ում շրջանառվող լուրերի, վերջինիս «քավորությամբ», այսրոպեական Հ.Հ.-ն և պ-ն Ալին պայմանավորվել են շրջանցել ՌԴ-ի նկատմամբ միջազգային պատժամիջոցները: Եվ, ո՞վ գիտի, միգուցե տեսանելի ապագայում արևմտյան զինամթերքը հայտնվի ռուս-ուկրաինական ռազմաճակատի ռուսական կողմում:

Այլ տրամաբանություն ԵՊՀ-ի այսրոպեական Հ.Հ.-ի և ԱՄԷ-ի թիվ 1 ուժային պ-ն Ալիի ջերմ հանդիպման մեջ չկա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2595

Մեկնաբանություններ