Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Մեզ նոր ցեղասպանության ծուղակ են քշում Հայաստանի իշխանությունները

Մեզ նոր ցեղասպանության ծուղակ են քշում Հայաստանի իշխանությունները
29.09.2023 | 16:45

Ա՛յ, ՔՊ-ական զիբիլներ, մեր ծանրագույն վիճակում էդ Հռոմի ստատու՞տն էր մեզ պակաս, հա՞։ Կարծես՝ ուրիշ գործ չկա էս անտեր մնացած երկրում։

Ես էդ փաստաթուղթը չեմ կարդացել, լսել եմ այս ու այն կողմից հնչող բացատրություններն ու արդարացումները։ Լսել եմ նաև Ռուսաստանի պաշտոնյաների արձագանքը։

Ռուսները պարզ ասում են.

«Սա Հայաստանի թշնամական քայլն է մեր նկատմամբ»...

Մի կողմ թողնենք բոլոր մեկնաբանություններն ու արդարացումները, մեղավորների ու անմեղների փնտրտուքը։ Սա ուղիղ սպառնալիք է Հայաստանին. վավերացրեցիք՝ դուք մեր թշնամին եք։

Սրանից ավելի բաց հայտարարությու՞ն է պետք, որ հասկանանք, թե մեզ ում երախն են գցում։

Իբր՝ քիչ թշնամիներ եք վաստակել, քիչ էր, հիմա էլ դրանց գումարում եք Ռուսաստանին... Քի՞չ վատություններ ենք տեսել էդ երկրից։ Բայց, գոնե, մինչև հիմա նա մեզ չէր սպառնացել։ Հիմա՝ անթաքույց մատ է թափ տալիս։

Հույսներդ դրել եք ամերիկացիների ու ֆրանսիացիների վրա, որ նրանք կգան ու չեն թողնի, որ Ռուսաստանը մեզ խփի՞...

Սա անթույլատրելի, չափազանց վտանգավոր անմեղսունակություն է։ Այդ երկրներն ՈՒկրաինային էլ են պաշտպանում։ ՈՒկրաինան արդեն 100 000 զոհ ու վիրավոր է տվել։ Դուք այդքան մարդ ունե՞ք հայրենիքի զոհասեղանին դնելու։ Իսկ որ զոհասեղան է լինելու՝ չկասկածեք։

Մեզ տարել-մտցրել եք գերտերությունների կեղտոտ ու վտանգավոր խաղերի մեջ։ Դա՞ էր մեզ պակաս...

Սիրելի ժողովուրդ, մեզ նոր ցեղասպանության ծուղակ են քշում Հայաստանի իշխանությունները։ Ասա քո խոսքը, շրջափակի՛ր էս անտեր ԱԺ-ն, մի՛ թող այդ նիստը կայանա, ցու՛յց տուր քո կամքն ու ուժը, մի թող պետության կառավարման ղեկին հայտնված բախտախնդիրներին՝ վերջին վատությունն անելու մեր ազգին։

Արթնացի՛ր, ժողովուրդ, քո վերջին հանգրվանից խուսափելու համար։

Պավել ՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1768

Մեկնաբանություններ