Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արցախցիներ, ձեր ներքին թշնամիները փորձում են սադրել ռուսական խաղաղապահներին, հասնել ԱՀ- ից նրանց հեռացմանը

Արցախցիներ, ձեր ներքին թշնամիները փորձում են սադրել ռուսական խաղաղապահներին, հասնել ԱՀ- ից նրանց հեռացմանը
30.08.2023 | 21:11

Բարոյապես և քաղաքական առումով չեզոքացրե՛ք նրանց

Արցախում երեկ երեկոյան երկրի ներքին թշնամիների կողմից հերթական սադրիչ քայլն է կատարվել Արցախի Հանրապետությում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմի նկատմամբ:

Հիմնականում Ասկերանի մի խումբ երիտասարդ բնակիչներ և սորոսական ստահակներ՝ իրենց անպատժելիության հարցում համոզված և այդ առումով ծայրաստիճան լկտիացած, հավանաբար ուղղորդվելով երկրի իշխանական որոշ շրջանակների կողմից, կանգնեցրել են Ակնայի կողմից եկող, դեպի Ստեփանակերտ ուղևորվող ռուսական խաղաղապահների ավտոմեքենան, զննության ենթարկել այն, այնուհետև փաստաթղթեր պահանջել խաղաղապահ զորակազմի զինծառայողներից, անշուշտ, չունենալով նշված գործողություններից որևէ մեկի իրավունքը: Այնուհետև, չբավարարվելով այս ամենով, ձեռք են բարձրացրել ավտոմեքենայում գտնվող խաղաղապահ զորակազմի զինծառայողներից մեկի՝ երիտասարդ լուսանկարչի վրա, փորձել նրա ձեռքից խլել լուսանկարչական ապարատը:

Արցախից ռուսական խաղաղապահների հեռացմանը ձգտող, դրանով իսկ Ալիևի ցանկությունն իրականություն դարձնել փորձող սադրիչները հարվածել են լուսանկարչի գլխին, փորձել մատը կոտրել, հարվածել նաև մեքենային, տվյալ անձին հրապարակայնորեն ներկայացրել իբրև խաղաղապահների համազգեստը հագած, այսինքն՝ ռուսական խաղաղապահների կողմից Արցախ գաղտնաբար տեղափոխվող ադրբեջանցի: Իրենց հրեշավոր կեղծիքով ապակողմնորոշված, մոլորված հանրությանն են թողել որոշելը, թե «ադրբեջանցի» երիտասարդը ռուսական խաղաղապահների օգնությամբ ինչ նպատակով էր փորձում մտնել Արցախ՝ լրտեսությա՞ն, ահաբեկչությա՞ն, խափանարարությա՞ն (դիվերսիայի), թե այս բոլոր երեքի էլ…

Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունեցել Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների ներկայությամբ, որոնք ուղղակի պարտավոր լինելով ձեռնարկել համապատասխան միջոցներ, հանցավոր անգործություն են դրսևորել և ընդամենը հետևել կատարվող իրադարձություններին: Պատկերացնու՞մ եք, թե ինչ հետևանքներ կարող էին լինել, եթե մեքենայում գտնվող զինվորականների խմբի ավագն իրավիճակը գնահատեր որպես հարձակում իրենց վրա և զենք կիրառեր…

Հատկանշական պետք է համարել նաև այն, որ ռուսական խաղաղապահների նկատմամբ երեկ տեղի ունեցած բռնությունից հետո, արդեն գրեթե 24 ժամ անց, կատարվածի առնչությամբ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել քրեական գործ հարուցելու կամ քրեական վարույթ նախաձեռնելու, առերևույթ հանցագործության կազմակերպիչներին ու կատարողներին որոնելու կամ հայտնաբերելու, ինչպես նաև այնտեղ գտնված ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն սկսելու մասին: Ընդհանրապես որևէ հաղորդագրություն չի եղել:

Հիշյալ առերևույթ հանցագործության առնչությամբ այս պահի դրությամբ պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա նաև ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից՝ չնայած նրան, որ կատարվածն ամենաուղղակի կերպով սպառնալիք է Արցախի ազգային անվտանգության նկատմամբ: Միայն ծայրաստիճան տխմարները կարող են չհասկանալ, որ Արցախից ռուսական խաղաղապահ զորակազմի հեռանալու դեպքում Ադրբեջանը շատ արագ վերջակետ կդնի Արցախի Հանրապետության գոյությանը:

Լուռ և անտարբեր է նաև Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը, համենայն դեպս, նրա պաշտոնական կայքում նույնպես չկա ռուսական խաղաղապահների նկատմամբ բռնությունը դատապարտող, անթույլատրելի համարող որևէ հայտարարություն:

Կարո՞ղ ենք եզրակացնել, որ եթե Արայիկ Հարությունյանի, ԱՀ ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից այսուհետ էլ չլինի համապատասխան վերաբերմունք կատարվածի նկատմամբ՝ դատապարտող հայտարարություն, իրավական համապատասխան միջոցառումների իրականացման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն, և ամենակարևորը՝ ռուսական խաղաղապահների նկատմամբ բռնություն և այլ անօրինական գործողություններ կատարած անձինք չհայտնաբերվեն ու քրեական պատասխանատվության չկանչվեն, ապա կատարվածի հետևում կանգնած են նաև իրենք, կամ, առնվազն, տեղի ունեցածը նաև իրենց ուզածն է, և իրենց լռությամբ, անգործությամբ խրախուսում են առաջիկայում էլ նման դեպքերի կրկնությունը… Իհարկե՛ կարող ենք:

Ի վերջո, հատկանշական է նաև այն, որ ուղղակիորեն թե անուղղակիորեն ծառայելով Ադրբեջանի և Թուրքիայի շահերին, վերոնշյալ կեղծիքի ու սադրանքի վերաբերյալ տեսանյութը Հայաստանում տիրաժավորել են կեղծիքի վրա հիմնված իրենց հակառուսական հրապարակումներով, ուղղվածությամբ հայտնի մի շարք լրատվական կայքեր, ինչպես, օրինակ, ԼԳԲՏ- ների սիրելի Արման Բաբաջանյանի հիմնադրած-ը («Առաջին լրատվական» կայքը): Տվյալ տեսանյութը հրապարակել է նաև Նիկոլի կամ նիկոլենց «Հայկական ժամանակ» («Թուրքական ժամանակ») թերթի կայքը՝

Armtimes.com- ը, չհրապարակեր՝ կզարմանայինք…

Երեկ գրեթե նույն ժամանակ, երբ տեղի է ունեցել վերոնշյալ սադրանքը, համացանցում մի այլ կեղծ տեղեկություն էլ է տարածվել Արցախում ռուսական խաղաղապահների վերաբերյալ: «Արցախ լրատվականի» հետ զրույցում Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանն ասել է, թե «Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել»: Այս տեղեկությունն առնվազն չի համապատասխանում իրականությանը: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն այսօր հերքել է վերոնշյալ տեղեկությունը՝ ասելով, որ ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահների հենակետը դեռ չի անցել:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ