ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հրապարակել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի խոցած Մի-24 ուղղաթիռի անկման վայրում ԼՂ պաշտպանության բանակի հատուկ նշանակության գործողության մասին: «Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
-Կատարողականությունը ուղղակի փայլուն է` հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, ովքեր, բնականաբար, մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին, փառք նրանց: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են»: