Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Իրաքի քրդական փեշմերգա զորքը, չի բացառվում, որ համագործակցել է «Իսլամական պետություն» խմբավորման հետ

Իրաքի քրդական փեշմերգա զորքը, չի բացառվում, որ համագործակցել է «Իսլամական պետություն» խմբավորման հետ
07.09.2014 | 14:14

Եզդիների միության փոխնախագահ Խդր Հաջոյանը մեզ հետ զրույցում նշում է, որ այս պահին հյուսիսային Իրաքում մարտերը եզդիների դեմ շարունակվում են։ Նրա տեղեկացմամբ, Իրաքի քրդական ջոկատները պարտավոր էին պաշտպանել եզդիներին և վերցնելով եզդիների զենքերը՝ խոստացել էին պաշտպանել, սակայն իրադարձությունների սրացումից հետո վերջիններս հետ են քաշվում՝ եզդիական համայնքը թողնելով անզեն ու անպաշտպան։ Մեր զրուցակիցը չի բացառում, որ Իրաքի քրդական փեշմերգա զորքը իրականում համագործակցել է «Իսլամական պետություն» խմբավորման հետ։
Խդր Հաջոյանը նշում է նաև, որ այս օրերին եզդիների ջոկատներ են ուղևորվում Իրաք՝ իրենց եղբայրներին ու քույրերին ծայրահեղականներից պաշտպանելու և պատմական հայրենի տարածքը թշնամու ձեռքից ազատագրելու համար։ Նա նաև ընդգծում է այն, որ արևմտյան լրատվամիջոցներում թեև խոսվում է եզդիների ցեղասպանության, նրանց նկատմամբ բռնությունների մասին, սակայն գրեթե անտեսվում է դեռևս ողջ և իսլամիստների ձեռքում գտնվող եզդիների հարցը, որոնց հնարավոր է փրկել գերությունից։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ.- Զրույցը Խդր Հաջոյանի հետ կարդացեք «Իրատես de fato»-ի առաջիկա համարում։

Դիտվել է՝ 4701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ