ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Խնդրում եմ կանխել հանցագործ տնօրենի վերարտադրությունը

Խնդրում եմ կանխել հանցագործ տնօրենի վերարտադրությունը
25.10.2023 | 21:01

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին

Պատճենները՝ ՀՀ վարչապետին
ՀՀ գլխավոր դատախազին
ՀՀ ՆԳ նախարարին
ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Հրատապ հաղորդում
Խնդրում եմ հրատապ ուսումնասիրել և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Գյումրու օդում ձիգ ու պինդ կախված այն պտտվող լուրերի վերաբերյալ, համաձայն որոնց Գյումրու թիվ 32 դպրոցի՝ իրավական ռեցիդիվիստ տնօրենը, 2023 թվականի նոյեմբերի 27-ին ՝ Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի՝ հայտարարված թափուր տեղի համար մրցույթում հաղթելու դիմաց Շիրակի մարզպետին տվել է 35.000 դոլար կաշառք:
Խնդրում եմ արագ և հրատապ ուսումնասիրել այս տեղեկությունները: Դատելով այն հանգամանքից, որ Շիրակի երկու դատախազների՝ նախկին և ներկա, գրություններն ուղղված Շիրակի մարզպետին՝ դիտարկել այդ դպրոցի տնօրենի և հաշվապահի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը, ուղղակի արհամարհանքի են արժանացել Շիրակի մարզպետի կողմից, դատելով այն իրողությունից, որ այդ դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործերը, որոնցից մեկը ՝ 2020 թվականին՝ 2022 թվականին՝ անձի ոչ արդարացման հիմքով, անօրինբար կարճվել է 2022 թվականին, իսկ հիմա՝ 23.09.2023 թ. այդ նույն տնօրենի նկատմամբ հարուցված է նոր քրեական գործ, բայց այդ պարագայում անգամ, Շիրակի մարզպետն այդ տնօրենին փորձում է վերարտադրել, պարզ է դառնում, որ շրջանառվող խոսակցություններն այդ տնօրենից կաշառք վերցնելու մասով, հավանական իրականություն են:
Բացի այդ, Գյումրու թիվ 32դպրոցի տնօրենն իրավունք չունի նույնիսկ առաջադրվելու տնօրեն ՝ համաձայն ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ կետի 5-րդ ենթակետի՝ «21. Պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը՝....
5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով»:
Իմ ունեցած տեղեկության համաձայն, Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենը՝ տնօրենների հավաստագրի համար քննության իր օրը տեղափոխել է հոկտեմբերի 27-ին, որպեսզի հասցնի ստանալ հավաստագիրը և մասնակցի արդեն՝ պայմանավորված ելքով՝ դպրոցի տնօրենի նոր ընտրություններին՝ նոյեմբերի 27-ին:
Խնդրում եմ շատ արագ ուսումնասիրել այս փաստը, կանխել հանցագործ տնօրենի վերարտադրությունը, որի «քավորը» Շիրակի մարզպետն է և Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետիկը , ըստ Գյումրիում տարածվող խոսակցությունների:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 5274

Մեկնաբանություններ