ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինք­նա­խա­բեու­թ­յան դրսևո­րում­ներ

Ինք­նա­խա­բեու­թ­յան դրսևո­րում­ներ
31.07.2020 | 00:58

Փոր­ձե­ցի այս­տե­ղից-այն­տե­ղից ի մի բե­րել մինչև հի­մա covid-19-ի դեմ պայ­քա­րի հա­մար մեզ հատ­կաց­ված տա­րա­տե­սակ օգ­նու­թյուն­նե­րը` բժշ­կա­կան սար­քերն ու գոր­ծիք­նե­րը, դե­ղո­րայքն ու դի­մակ­նե­րը և, ան­շուշտ, փո­խանց­ված ֆի­նան­սա­կան հոս­քե­րը։ Բան դուրս չե­կավ։ Վերջ­նա­կան ար­դյունք չս­տա­ցա նաև պե­տա­կան խո­ղո­վակ­նե­րով։ ՈՒս­տի իմ անձ­նա­կան թվա­բա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ ձեռն­պահ կմ­նամ։ Բայց Ար­ժույ­թի մի­ջազ­գա­յին հիմ­նադ­րա­մի տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի ո­րոշ­մամբ Հա­յաս­տա­նին հատ­կաց­րած 280 մլն դրա­մից ա­ռաջ և հե­տո քա­նիցս պե­տա­կան այ­րե­րից լսել ենք, որ մեր ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը բար­վոք վի­ճա­կում է` կազմ ու պատ­րաստ, ա­պա­հով­ված ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան պա­րա­գա­նե­րով։ Մինչ­դեռ ի­րա­կա­նու­թյունն այլ բան է հու­շում։ Նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի ինք­նա­գոհ հայ­տա­րա­րու­թյան օ­րը ե­ղել եմ Նոր­քի պո­լիկ­լի­նի­կա­յում, և ա­րյան ա­նա­լիզ հանձ­նե­լիս նա­խա­տել բուժք­րո­ջը սպի­տա­կը սևի վե­րած­ված ձեռ­նո­ցով աշ­խա­տե­լու հա­մար և լսել անս­պա­սե­լի պա­տաս­խան` չու­նենք, 4-րդ օրն եմ կրում...


Իսկ եր­կու օր ա­ռաջ տե­ղե­կա­ցանք, որ Վա­նա­ձո­րի Գր. Լու­սա­վո­րիչ փո­ղո­ցի թիվ 29 շեն­քում հայտ­նա­բեր­ված վի­րու­սա­կիր մի բնակ­չի մե­կու­սաց­րել են, այ­նու­հետև տե­ղա­փո­խել հա­մա­պա­տաս­խան բուժ­հիմ­նարկ։ Ին­ֆեկ­ցիոն հի­վան­դա­նո­ցից (և ոչ միայն այդ) պետք է որ ա­հա­զանգ ստաց­վեր սա­նէ­պիդ­կա­յան, որ­պես­զի նշ­ված հաս­ցեում ախ­տա­հան­ման աշ­խա­տանք­ներ կա­տար­վեին։ Չի ար­վել։ Ոչ մե­կին չի հե­տաք­րք­րել վի­րու­սակ­րի շփ­ման շր­ջա­նա­կը, բա­ցի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից։ Վախ­վո­րած հարևան­նե­րը սկ­սել են դի­մել տար­բեր կա­ռույց­նե­րի` քա­ղա­քա­պե­տա­րա­նին, հա­մա­տի­րու­թյուն, 911 ծա­ռա­յու­թյուն։ Ա­նօ­գուտ։ Մե­կը պա­տաս­խա­նել է` հնա­րա­վո­րու­թյուն­ներ չու­նենք, մյու­սը հու­սադ­րել է` ան­հան­գս­տա­նա­լու ո­չինչ չկա, եր­րոր­դը` մեր ծա­ռա­յու­թյու­նը վճա­րո­վի է, իսկ չոր­րոր­դը` ա­մե­նա­խե­լա­ցին և օ­պե­րա­տի­վը, բնա­կիչ­նե­րին խոր­հուրդ է տ­վել. ինք­ներդ շքա­մուտ­քը լվա­ցեք ժա­վե­լաջ­րով` որ­քան շուտ, այն­քան լավ։ Կա­տա­րել են։ Բայց նրանց չեն լքել կաս­կած­նե­րը` հնա­րա­վո՞ր է մենք էլ վա­րակ­ված լի­նենք։
Աստ­ված մի ա­րաս­ցե։ Սպա­սենք լավ լու­րի, իսկ իշ­խա­նու­թյուն­նե­րը, հերն էլ ա­նի­ծած, թող շա­րու­նա­կեն գո­հա­նալ ինք­նա­խա­բեու­թյամբ։


Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ

Դիտվել է՝ 27641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ