Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հինգ միլիարդ դոլար

Հինգ միլիարդ դոլար
09.10.2023 | 08:57

Հիշու՞մ եք այս թիվը։

Դա այն գումարն էր, որ Լուկաշենկո անունով անասունը փորձում էր առաջարկել Հայաստանին Ադրբեջանի հինգ շրջանների հանձնման դիմաց։ Իբրև թե գաղտնազերծված այդ զրույցի ընթացքում հնչած թիվը նորից սկսել է պտտվել ՀՀ քաղաքական, տնտեսական կյանքում, բայց այս անգամ այն հուսահատ բռնի գաղթի փողն է։

Փորձենք ավելի մանրամասն պարզաբանել, թե ինչ փողի մասին ենք ձեզ պատմելու։

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններում, հանրակացարան, հյուրանոցներում մի կերպ տեղավորելուց հետո, առաջ է գալու մի շատ կարևոր հարց։

Արդյոք հիսուն հազար բնակարանի շինարարություն ձեռնարկվելու՞ է,արդյոք բնակարանային իրավունքի սերտիֆիկատ տրամադրվելու՞ է և վերջապես ի՞նչ է արժենալու Արցախի մեր հայրենակիցների ներգաղթը:

Բարդ հարցեր են և առավել կարևոր է հասկանալ թե որտեղից է ճարվելու հիսուն հազար բնակարանի կառուցապատման համար անհրաժեշտ հինգ միլիարդ ԱՄՆ դոլարը:

Ինչպիսի՞ աղբյուրներ կան և կարո՞ղ են գոյանալ:

1. ՀՀ պետական բյուջե:

2. Սփյուռքի օգնություն:

3. Արտաքին դոնորներ:

4. Արտաքին ևներքին պարտատոմսերի տեղաբաշխում:

Որպես հաշվարկների հիմք ընդունենք, որ գրանցված և հաշվառված արցախցիներին բնակարաններով ապահովումը պետք է տեղի ունենա նվազագույնը երեքից հինգ տարվա ընթացքում։

Դա նշանակում է, որ ՀՀ-ն հաջորդ հնգամյակի ամեն տարի այդ նպատակով պետք է ծախսի նվազագույնը մեկ միլիարդ ԱՄՆ դոլար։ Հնարավո՞ր է արդյոք մեր թվարկած աղբյուրները օգտագործելու դեպքում:

1. ՀՀ պետական բյուջեում ամեն տարի Արցախին հատկացվում էր մոտ 140 մլրդ ՀՀ դրամ, որի յոթանասուն տոկոսը կազմում էին տեղի բնակիչների թոշակները, սոցիալական վճարումները, պետական սեկտորի աշխատավարձերը։ Ասվածից հետևում է, որ լավագույն դեպքում ամեն տարի ՀՀ պետբյուջեից բնակարանների կառուցապատմանը կարող է տրամադրվել ոչ ավելի, քան հիսուն մլրդ ՀՀ դրամ, կամ 120 մլն ԱՄՆ դոլար։

2. Սփյուռքից հնարավոր ֆինանսական օգնությունների թեման բավական խոցելի է, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ սփյուռքում հանգանակված և Հայաստան փոխանցված 150 մլն ԱՄՆ դոլարը ՀՀ ՔՊ-կան կառավարիչների կողմից փոշիացվեց, մսխվեց իշխանության պատգամավորներին պարգևավճարներ բաժանելու և տարատեսակ կասկածելի գործարքների ճանապարհով։ Ասվածից հետևում է, որ ապագա բնակֆոնդի կառուցմանը, ըստ երեկույթին, հայկական սփյուռքը չի մասնակցելու։

3. Արտաքին դոնորների հետ որևէ հույս կապելը ևս մանկական երազախաբություն կլինի, որովհետև ՀՀ ներկա իշխանությունը միջազգային որևէ կառույցի չի դիմել նման խնդրանքով, այլ ընդհակառակը ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստին ՀՀ վարչապետ աշխատողը բացառիկ անհարմար վիճակի մեջ գցեց յուր ԱԳՆ ղեկավարին և հայտարարեց, թե Արցախի հայերի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։

Վստահ եղեք, որ նման բարձրագույն ատյանում հնչած հակահայ պնդումից հետո, միջազգային և ոչ մի դոնոր, երկիր, կազմակերպություն մի քոռ կոպեկ անգամ չի տալու Հայաստանին։

4. Արտաքին և ներքին շուկաներում պարտատոմսերի բաշխման միջոցով գումարների հայթայթումը ևս խիստ անհավանական մի բան է, հաշվի առնելով քաղաքական անկայուն վիճակը եվ հնարավոր տոկոսադրույքների ռիսկային շեմը։ Եթե այս ամենին էլ գումարենք արտաքին և ներքին պարտքի ներկա դրամատիկ ծավալը, կարելի է վստահ պնդել, որ փող չի տալու ոչ ոք և ոչ մի տեղ։

Ընդ որում, Գրանադայում նորից հիշատակված 2,6 մլրդ ԱՄՆ դոլարի եվրոպական հնարավոր օգնության մասին թեզը արդեն երկու տարի կա, բայց ոչ մի կոպեկ չի տրվել, ընդ որում խոստացված գումարից մեկ մլրդ ԱՄՆ դոլարը իբրև թե մասնավոր ֆոնդերից են լինելու, բացարձակ բացարձակ ապատեղեկատվություն է, սուտ։

Եթե ի մի բերենք օգտագործված տվյալները, ապա կհասկանանք, որ լավագույն դեպքում Հայաստանը կարող է տարեկան մոտ երկու հարյուր մլն ԱՄՆ դոլար հատկացնել նոր բնակֆոնդի կառուցմանը, իսկ դա ենթադրում է, որ Արցախի տեղահանված մեր հայրենակիցներին անհրաժեշտ բնակարանների շինարարությունը կձգվի քսանհինգ տարի։ Դառը ճշմարտության դեմ ենք կանգնած։ Արդեն իսկ կարելի է գիտակցել, որ ներկա վարչախումբը տապալել է մարդկանց բնակարանով ապահովելու խնդիրը։ Ի՞նչ է պետք ձեռնարկել:

1. Պետք է իշխանությունները հեռանան, որովհետեւ 120 000 մարդ անտուն է դարձել իրենց քաղաքական հակահայ գործողությունների արդյունքում, մի՞թե Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողը պետք է չպատժվի և մի՞թե նա չգիտեր, որ հայերը հեռանալու և հեռացվելու են Արցախից:

2. Միայն կապիտուլյացիա ստորագրած, Արցախը հանձնած իշխանությունների հեռացումից հետո հնարավոր կլինի իրականացնել արցախցիների բնակֆոնդի փոխհատուցումը, որովհետև ներկա վարչախումբը նման ահռելի գործի համար չունի մասնագիտական որակներ, կրթություն, կադրեր և վստահություն երկրի ներսում և հարևան երկրների միջավայրում։ Սրանք մենակ Սնուփ Դոգ կարող են բերել, էն էլ դա էլ տապալեցին։

Որպես վերջաբան։

Այս գործի տապալումը և ձգձգումը բերելու է մեկ վտանգավոր ողբերգության։

Արցախցին հեռանալու է Հայաստանից։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 4839

Մեկնաբանություններ