Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կրկին հանդիպել է անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների մի խումբ հարազատների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:
Արայիկ Հարությունի տեղեկացմամբ. գեներալ Մուրադովը անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել հայկական կողմին: Արցախի նախագահն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, «քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս»: