Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ սեպտեմբերի 27-ին մեկնարկած և նոյեմբերի 10-ին ավարտված պատերազմի ընթացքում զոհվել է 2783 զինծառայող: 100 զինծառայող այսօրվա դրությամբ համարվում է անհետ կորած: Հոսպիտալներում բուժում է ստանում 1245 զինծառայող: Անկախ լրատվական միջոցները դեռևս չեն հաստատել Ադրբեջանի ՊՆ տվյալները: