«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Համայնքի մասին մի դատեք մեկ-երկու օրինակով

Համայնքի մասին մի դատեք մեկ-երկու օրինակով
15.03.2024 | 08:07

Լրատվամիջոցներից մեկը զանգել է Տավուշի մարզի սահմանապահ Բաղանիս գյուղի ղեկավարին ու հարցրել նրա կարծիքը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե պատրաստվում է Ադրբեջանին հանձնել որոշ հողեր ու ճանապարհահատվածներ։

Հիշեցնեմ, որ Նիկոլի նշած տարածքները Ադրբեջանին հանձնելու դեպքում ամենաշատ տուժող գյուղերից մեկը լինելու է Բաղանիսը՝ 3 կողմից հայտնվելով թշնամու շրջափակման մեջ։

«Մենք կկանգնենք նրա կողքը, իրար հետ կպայքարենք մեր հողի համար։ ... Ես մտածում եմ՝ նա մեզ հետ զենք է վերցնելու մեր հողերը պաշտպանի»,- ասել է Բաղանիսի գյուղապետը։

Մեր ընկերներից մեկին էլ Բաղանիսի մի բնակիչ ասել էր՝ անկախ նրանից, թե ինչ կհանձնի թշնամուն, իրենք միշտ լինելու են Նիկոլի կողքին։

Այս խոսքերից հետո մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ բաղանիսցիները չեն գիտակցում հայրենիքի, պետության կարևորությունը, բայց իրականում այդպես չէ։

Բաղանիսցիները կարգին, ուժեղ ու թասիբով մարդիկ են՝ բոլոր տավուշցիների նման, ու եթե մի գյուղապետ, իր պաշտոնը պահելու համար, Նիկոլ է գովում, կամ մի անգետ հարբեցողի ՔՊ-ականները մի շիշ օղի են տալիս, ասում են, որ հիմար բաներ խոսի, դա դեռ չի նշանակում, թե բոլորն են այդպիսին։

Համայնքի մասին մի դատեք 1-2 օրինակով։ Ճանաչեք մարդկանց, նրանց կենսակերպը, դժվարություններն ու տառապանքը, նվիրումն ու հաղթանակները։ Ես ճանաչում են բաղանիսցիներին ու մեծ հարգանք ունեմ նրանց նկատմամբ։

Երեք տասնամյակ շարունակ թշնամու կրակոցներից արցախցիների նման տուժել են նաև տավուշցիները։ Հենց նրանց հողերն է թշնամին գրավել ու մինչև այսօր պահում իր հսկողության տակ։ Արցախցիների չափ հենց տավուշցիները գիտեն, թե ինչ թշնամի է Ադրբեջանը։

Հետևաբար, տավուշցիներին մի վատաբանեք 1-2-ի պատճառով։ Ի վերջո, Նիկոլն էլ Տավուշից է։ Ի՞նչ անեն մեր Ենոքավանի հայրենակիցները, որ իրենց բախտը չի բերել, ու էնտեղ Նիկոլ է ծնվել։

Նույն կերպ մարդիկ մինչև այսօր քննադատում են վարդենիսցիներին, որ 2 տարի առաջ ինչ-որ մարդիկ ոչխար էին մորթել Նիկոլի ոտքերի տակ։ Բայց դա հո չի՞ նշանակում, որ բոլոր վարդենիսցիները դրան համաձայն են։ Մի քանի հոգի ընդամենը քծնել է։

Սիրենք մեր հայրենիքը և հայրենակիցներին, օգնենք իրար, հասկանանք ու թիկունք լինենք միմյանց, որ կարողանանք հաղթել ներքին ու արտաքին թշնամուն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3643

Մեկնաբանություններ