«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Իշխանություններն իրենց հրամցրած կեղծ քարոզչության գերին են դարձել

Իշխանություններն իրենց հրամցրած կեղծ քարոզչության գերին են դարձել
08.03.2024 | 12:42

Կան մարդիկ, ովքեր մեր հանրային տիրույթում ակտիվ աջակցում են իշխանություններին, ասում են՝ եկեք Ադրբեջանին չհակադրվենք, չպատասխանենք, չարձագանքենք, ռեսուրս չունենք, տեսեք իրենց ուժը ու մեր թուլությունը, պետք չէ արկածախնդրության գնալ և այլն: Մեկ էլ նույն մարդիկ ՌԴ-ի դեպքում, ժողովրդի լեզվով ասած, «առյուծ են կտրում» ու ասում են` եկեք Ռուսաստանի դեմ դուրս գանք, մենք խնդիր չունենք, դրա եղածն ի՞նչ է որ։ Այստեղ Ռուսաստանի հարցը չէ, այստեղ այդ իշխանություններին աջակցող մարդկանց հետապնդած նպատակների հարցն է, թե ում շահերն են նրանք սպասարկում, երբ քարոզում են հաշտվել պետական մակարդակով հայի դեմ ատելություն քարոզող Ադրբեջանի հետ ու միաժամանակ «ճշտի մարտիկ» խաղում Ռուսաստանի դեպքում, որի ահռելի ազդեցությունը Հայաստանի վրա, Փաշինյանի շնորհիվ, միայն աճել է․ տնտեսական ցուցանիշներին նայեք, անվտանգության հարցում ռուսական գործոնի մեծացմանը, տեսեք` ինչ իրավիճակ է, որ ռուսական կողմը որոշում է՝ ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները կարո՞ղ են մտնել Ներքին Հանդի տարածք, թե՞ ոչ։ Սա ցույց է տալիս, որ իշխանությունների վարքը ոչ թե հակառուսական է, այլ ցաքուցրիվ է, կեղծիքներով լի, անբովանդակ, իրենք մեր պետությունը դարձնում են աշխարհաքաղաքական բախումների թիրախ, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանից վախեցողներն «առյուծ են կտրում» Ռուսաստանի դեպքում։ Այս հարցի պատասխանն է ամենակարևորը, որ հասկանանք, թե ինչու մի իշխանություն, որը պաշտոնապես ասել է, որ կոնֆրոնտացիայի չի գնալու Ադրբեջանի հետ, պատրաստ է առճակատման պատրանք ստեղծել ՌԴ-ի հետ, իսկ այդ քաղաքականության հետեւանքով ՌԴ ազդեցությունն ու ներկայացվածությունը ՀՀ-ում միայն աճել է։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3617

Մեկնաբանություններ