Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Երկրի վերականգնման պայքարը պետք է լինի բազմաշերտ ու բազմահարթակ

Երկրի վերականգնման պայքարը պետք է լինի բազմաշերտ ու բազմահարթակ
02.03.2024 | 06:54

Ինչպես հասարակությունն է բազմաշերտ ու խայտաբղետ դարձել (ուղղահայաց և հորիզոնական բաժանումներ պատկերացրեք), այնպես էլ երկրի վերականգնման պայքարը պետք է լինի բազմաշերտ ու բազմահարթակ։

Շատ օղակներ կան, որ պատրաստ են փոփոխությունների, բայց միմյանց միջև կապ չկա, շատ օղակների միջև էլ կապն ընդհանրապես չի հաստատվելու, քանի որ տրամագծորեն հակառակ դիրքերում են՝ ավելի բարձր կամ ցածր հարթությունով կամ ուղղահայացով։

Այդ ամենն ուսումնասիրած ուժերն ամեն առիթ օգտագործում են բաժանումներն ավելի խորացնելու համար։

Բաժանումներն ավելի են խորացնում ոչ միայն բաժանումները խորացնելու վրա աշխատող ուժերը, այլև պայքարողների՝ միմյանց երաշխիքներ չտրամադրելու մեծ հակումը, ընդ որում, գործուն երաշխիքներ, ոչ խոսքեր։

Դե, մարդիկ չեն ուզում որևէ մեկին «պարտք մնալ»։

Օրինակ, նման երաշխիք էր Նիկոլին՝ ՔՊ-ի հետ համատեղ դատարանները շրջափակելը, ինչը հանցանք էր, ու մարդիկ այնպիսի հանցակիցներ դարձան, որ ստիպված են մինչև վերջ նրա հետ մնալ։

Կամ հրաժարականի պահանջ ներկայացրած ու մինչև վերջ դրան չտարած գեներալները ՝ այլևս միշտ են կրելու այդ խարանը, և դա որոշակի լոյալության տարր է պարունակում իր հանդեպ։

Նմանատիպ գործուն երաշխիքներ ՔՊ-ի դեմ պայքարողները միմյանց տալ չեն ուզում կամ չեն կարող, քանի որ կողքից կամ վերևից չեն թողնում։

Իսկ դա տարբերվում է անկախ ու ակտիվ քաղաքացու հնարավորություններից։

Այսինքն, հետդարձի ճանապարհներն այրելու մասին է ավելի շատ խոսքը։

Թե չէ՝ կուլիսային պայմանավորվածություննե , 17+ ուժեր, ազգային կոմիտե և նմանատիպ կառույցներն էլի են տապալվելու:

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ