Մի խումբ ցուցարարների կողմից կեսիգշերին ծեծված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վիրահատությունն ավարտվել է, կոտրվել է թևը, հարվածներ են հասցվել նաև դեմքին ու գլխին՝ ասել է Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը. «Այս պահին բժիշկները նորմալ են գնահատում, կայուն են գնահատում պարոն Միրզոյանի առողջական վիճակը: Վիրահատությունն ավարտվել է, ձեռքի կոտրվածք ուներ և վնասվածքներ դեմքի շրջանում», - ասաց նա` հավելելով, որ Միրզոյանի գիտակցությունը տեղն է: