Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Գործը հասավ ինտուիցիային

Գործը հասավ ինտուիցիային
17.04.2019 | 12:27

Աժ-ում շարունակվում է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի քննարկումը։ Երբ ընդդիմադիր պատգամավորները հարցը զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարցրին, թե ի՞նչ տրամաբանությամբ են այս կամ այն նախարարությունները միավորվում կամ կա՞ հաշվարկ որքան է բյուջեն գումար տնտեսելու այդ օպտիմալացումից, նախարարը ցնցող պատասխան տվեց՝ հայտարարելով, թե ոչ մեկը չի կարող ասել, թե որքան գումար կտնտեսվի այդ օպտիմալացումից, իսկ միավորումներն արվել են կառավարություն «զգացածով», այսինքն ինտուիցիայով։


Այսինքն, կառավարությունը ստանձնել է մի բան, որի հետ կապված հաշվարկ չկա, չկա անգամ գնահատական, թե այս միավորումները ինչպես կանդրադառնան այդ ոլորտների զարգացման վրա։ Օրինակ, ընդդիմությունն էլ սեփական «զգացած» օպտիմալացման տարբերակն ունի, ինչո՞վ է նրանց ինտուիցիան վատ իշխանության ինտուիցիայից։ Կամ եթե որոշ ժամանակ անց այս կառավարության տարբերակն իրեն չարդարացնի, ինչպե՞ս են դա հասկանալու, ինչո՞վ են չափելու, ինտուիցիայո՞վ։
Սա անպատասխանատու, փոփոխությունները մինչև վերջ ծանրութեթև չարած աշխատաոճ է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ