Աժ-ն վաղը հերթական քառօրյա նիստում մի շարք հարցերի թվում քննարկելու է նաև Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծն ու Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը: Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։
Հովհաննիսյանը Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի շրջանավարտ է, իրավաբանական գիտությունների դոկտոր: Գոռ Հովհաննիսյանին, այսօր հանդիպում է ունենում Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ: