«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Վեց տարի է Հայաստանն օկուպացված է թրքի կողմից և՞…

Վեց տարի է Հայաստանն օկուպացված է թրքի կողմից և՞…
29.08.2024 | 21:47

Երբ նացիստներն օկուպացրել էին Բելոռուսիան, Լուկաշենկոյի հայրենակիցները պարտիզանական պայքար ծավալելով, հսկայական կորուստներ էին պատճառում թշնամուն։

Վեց տարի է Հայաստանն օկուպացված է թրքի կողմից։

Պայքարի նշույլ չկա, մեռելային վիճակ է։

Լուկաշին քննադատելուց առաջ բարի եղեք նայել ճշմարտության, իրականության աչքերին։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ