Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Կես միլիոնով քերում են բյուջեից, անունն էլ դնում՝ ատոմակայանի համար

Կես միլիոնով քերում են բյուջեից, անունն էլ դնում՝ ատոմակայանի համար
02.08.2024 | 14:20

Կարդում եմ լուրերը, թե բա` նոր ատոմակայանի կառուցման նպատակով ստեղծել են նոր ընկերություն, որին հատկացրել են տարեկան 200 միլիոն դրամ բյուջե։ Այսինքն` մոտ կես միլիոն դոլար։

Ես շատ բան չեմ հասկանում, բայց ինչքան գիտեմ` ատոմակայանի գինը միլիարդ դոլարներից է սկսվում։

Տարեկան կես միլիոն դոլարը 10 տարում կանի 5 միլիոն դոլար։ Մի բարձրահարկ շենքի գումար, ասենք՝ մի քիչ լավ սարքած։

5 միլիոնով ատոմակայան չեն սարքում։

Փաստորեն, սրանք նախօրոք գիտեն, որ չեն սարքելու, բայց ձեռի հետ կես միլիոնով քերում են բյուջեից, անունն էլ դնում՝ ատոմակայանի համար։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2902

Մեկնաբանություններ

առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am