ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեր վրայով չես

Մեր վրայով չես
30.04.2024 | 20:03

Մենք քվեաթերթի «Այո»-ն նշեցինք
որպես հաստատ վճիռ մեր ինքնության.
թուղթը ծալած գցեցինք տուփը
և դուրս եկանք խցից՝ ազատ ու ինքնիշխան:
Հեքիաթ չէ, տղա, որ պատմում եմ քեզ,
թե շշի խցանը հանեցինք, դուրս եկավ Ջինը
ու մեր երազը կատարեց:
Վերջին կռվից հետո մաքրեցինք զենքերը
ու հանձնեցինք թանգարան:
Մենք կես ձեռքով քվեարկեցինք մեր իրավունքը.
մյուս կեսը՝ խրամատների մեջ,
թաղվել էր հողի տակ:
Վճարեցինք շատ թանկ, քան նախնական քո գինն էր,
մեզ հենց այնպես չտրված անկախություն.
մեր դրոշը ծածկոց դարձավ ամբողջովին
խփված տղաներին:
Ու հանկարծ մեր մեջ արթնացան կուշտ ու փափուկ քնածներ,
իրենց քրջոտ թաշկինակը թափահարեցին ինչպես դրոշ՝
ստվերի տակ առնելով մեզ:
Եվ չգիտենք, ո՞ր խորշի մեջ ու պուճախում թաքցնենք քեզ՝
ժանիքներից ու ճանկերից հեռու,
չենք հաշվել՝ դեռ որքա՞ն պիտի թափառենք Ուլիսի պես,
մինչև որ հասնենք քեզ իբրև հայրենիք:
Տեղ չունեցանք քո արծաթակար երիզների մեջ,
մեր հագ ու կապով չէիր.
դեռ մեծանանք պիտի, հասակ առնենք՝
քեզ կրելու համար մեր ուսերին
որպես թիկնոց ու ծիրանի:


Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 3016

Մեկնաբանություններ