Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

Հավաքական մտքի ամլության ցուցանիշ

Հավաքական մտքի ամլության ցուցանիշ
19.04.2024 | 18:00


Արդեն 6 տարի է՝ քաղաքական ու ոչ քաղաքական դիսկուրսը Հայաստանում ձևավորում է մեկ անձ, և դուք գիտեք այդ մեկ անձի անունը։

Ոչ միայն նրա խրթին, հաճախ տգետ մտքերն են, ըստ էության, միակ քննարկման թեման, այլև նրա գլխարկը, մորուքը, հագուստը, ընտանիքի անդամները։ Փաստորեն, նա միակ newsmaker-ն է։ Ու երբ մի քանի օրով չի երևում պոդիումում, ինֆորմացիոն դաշտը մնում է դատարկ։

Այս 6 տարիների ընթացքում չեմ հիշում դեպք, որ որևէ այլ միտք կամ մտքեր հիշեցնող բաներ քննարկվեն, որը նրա անձին չառնչվի, կամ նրա արարքների հետևանքը չլինի։

Դա հավաքական մտքի ամլության ցուցանիշն է։ Ընդդիմություն՝ փողոցային, կամերային, թե պառլամենտական կամ այլընտրանք կարող է առաջանալ միայն մի դեպքում, երբ նորություններ ստեղծողը, դիսկուրս ձևավորողը փոխվի։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ