ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Իրավիճակի լրջությունն անտեսելը ծանր հետևանքներ է ունենալու

Իրավիճակի լրջությունն անտեսելը ծանր հետևանքներ է ունենալու
17.02.2024 | 08:12

Պատերազմը մրցումների նման է, հաղթում է նա, ով լավ է դրան նախապատրաստվել։ 2020թվականի պատերազմից առաջ, երբ ակնհայտ էր, որ Ադրբեջանը հարձակվելու է, հասարակությանը պառակտել էին նախկինների և հեղափոխականների, մարտական փորձ ունեցող գեներալների վրա քրեական գործեր էին սարքել, պետական բյուջեի մեծ փողերը մսխում էին՝ պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանելով ու գյուղերի փողոցները ասֆալտապատելով։ Հետո այդ ասֆալտապատ փողոցներով պատերազմում զոհված ջահելների դիերը բերեցին։ Հիմա էլ նույն վիճակն է: Փաստացի, շարունակվող պատերազմի մեջ գտնվող Հայաստանի պետբյուջեի մեծ փողերը մսխում են՝ Տիգրան Ավինյանի երդմնակալության համար ճոխ ծախսերով, ամանորին Երևանի կենտրոնական հրապարակը զարդարելով, կառավարական շենքերի զուգարաններն ու կառավարական ամառանոցները նորոգելով, պաշտոնյաների ճոխ պարգևավճարներով, Սնուփ Դոգի չկայացած համերգի համար 6 միլիոն դոլար վճարելով։ Երբ Հնդկաստանից ու Ֆրանսիայից մի քիչ զենք-զինամթերք ենք ներկրում, այնքան տարփողում ենք, կարծես միջուկային զենք ենք ձեռք բերել։ Պատերազմն անխուսափելի է, քանի որ Իլհամ Ալիևը բռնել է Նիկոլ Փաշինյանի վախը, ու շարունակ ավելացնելու է իր պահանջները։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախարարությունում վոլեյբոլի մրցաշար է կազմակերպում, կարծես թե դա հիմա ամենակարևորն է։ Ջայլամի նման գլուխն ավազի մեջ թաղելը,իրավիճակի լրջությունն անտեսելը ծանր հետևանքներ է ունենալու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ