ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պետության շահերի սնանկացման հաշվին սեփական իշխանության կենսունակության երկարաձգում

Պետության շահերի սնանկացման հաշվին սեփական իշխանության կենսունակության երկարաձգում
29.01.2024 | 08:19

Եթե Փաշինյանի շրջապատում և կողքին մեկը չկա, ով նրան կհուշի, որ ինքը իր քաղաքական կուրսի կրախի առաջ է և այնքան է կքել սեփական սխալների ծանրությունից, որ այլևս ոչ քաղաքական ինտերպրետացիաները, ոչ խոսքահոսութունն ու դեմագոգիան, ոչ կրոնական աղանդապետի դոգմատիկ վարքաբանությունը, ոչ պատվախնդիր ռեֆորմիստական ոճը, ոչ էլ օրակարգերը ալյա՝«խաղաղություն», «լեգիտիմություն, «նոր սահմանադրություն», ոչ էլ ֆեյքակրատիան նույն էֆեկտը չունեն և հանրության մոտ իր քաղաքական ընկալման առումով ենթարկվել են այն աստիճան դևալվացման, որ իշխանության քաղաքական կենսունակության պահպանման տեսանկյունից արդեն վտանգավոր են, իսկ վերարտադրման համար՝ անպետք, ուրեմն նրա շրջապատը ևս հոգնել է նրանից և ցանկանում է նրա անվերադարձ կրախը:

Էն Շառլ Միշելը վկա:

Խնդրում եմ նկատել, որ տիտղոսային ընդդիմություն կոչվող ինստիտուտը այդ կրախի հետ որևէ քաղաքական կապ և դերակատարություն չունի: Իհարկե կուզենայի, որ ունենար, որ այդ ինստիտուտը ևս կրախի առաջ կանգնած չլիներ, բայց դա բացառապես Փաշինյանի մոնոպոլիան է և սեփական քաղաքական արդյունքը:

P.S. Մեր պարագայում կրախը դեռ չի նշանակում իշխանության կորուստ, այլ նշանակում է պետության շահերի սնանկացման հաշվին սեփական իշխանության կենսունակության երկարաձգում:

Չի տալու, մինչև չվերցնեք:

Չի գնալու, մինչև չքշեք:

Գլխի գլխարկը ցրտից պաշտպանվելու համար չի, այլ սեփական մտքերն ու արարմունքը թաքցնելու հոգեբանական պաշտպանական ատրիբուտ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ