ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պետությունը կազմաքանդելու աննշան ու աննկատ քայլերի սկիզբը

Պետությունը կազմաքանդելու աննշան ու աննկատ քայլերի սկիզբը
29.09.2023 | 10:21

Եվ իսկապես։

Ովքե՞ր էին նրանք, որոնք հինգ տարի առաջ այս օրերին մեր երկիրը զավթած մանկուրտների` անհայրենիքների մասին ձոներգեր էին գրում, հորինում ակրոստիքոսներ։

Այս գրառումն արել էի մի գաղափարազուրկ «ոտանավորի» հետքերով, որտեղ այսօր Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյան անհայրենիքին հռչակել էին «հանճար, «ազգի երազանք պետական գործիչ»։

Երբեք որևէ տեղ կրթություն չստացած, ազգի արմատի ու մեր անցյալի երբեմնի հզորությունների հետ կապ չունեցող կերպարներին այնպիսի բնորոշիչներով էին մատուցում, որ անգամ Ֆրանսիայի պատմության մեջ նշանավոր դիվանագետ, քաղաքական գործիչ Շառլ-Մորիս Թալեյրանը չէր կարող երազել։

Անգամ իրենք իրենց հռչակել էին Խրիմյան Հայրիկի երազած սերունդ։ Սա էլ էր քարոզչական տեխնոլոգիաներից մեկը:

Մինչդեռ մեր մեծերը, եթե անհայրենիքների բերած այս տիեզերամասշտաբ աղետների վկան լինեին, հազար անգամ մահացած պիտի լինեին:

Այսպես քայլ առ քայլ հուշում էին, թե ովքեր են իրականում... և որ իրենց ծրագիրն ամենևին էլ ո՛չ Խրիմյան Հայրիկի, և ո՛չ էլ Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի երազած Հայաստանը ստեղծելը չէ։

Շատ քայլերով էին հուշում։

Միայն թե անհայրենիքների ոտնահետքերը քչերն էին կարողանում վերծանել։ Եվ հիմա մեզ հասցրեցին ցեղասպանության ու հայրենազրկման հանգրվանին։

Վերջին երկու հազար տարվա ընթացքում առաջին անգամ հայ ազգը

Հող-Հայրենիք էր ազատագրել` դնելով իր ազգային վերածննդի հիմքերը։ Անհայրենիքները երկար ժամանակով կասեցրին մեր ազգային ընթացքը, և հունվարի 1-ին ` Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը (երևի սա էլ է իրենց տերերի հայեցողությամբ եղել ու ոչ պատահական) դադարեցվելու է Արցախի Հանրապետության գոյությունը։

Արդյոք պատահակա՞ն է, թե հակահայ այս ուժն ինչու էր այդպես հականժդեհական դիրքորոշումներ հայտնում, ինչու էր փակվում տարիների ճանապարհ անցած կարևոր թատրոններից մեկը` Գարեգին Նժդեհին նվիրված ներկայացում բեմադրելու համար։

Արցախի շրջափակման պայմաններում էլ ամեն ինչ արեցին, որ փակվի մեր հարատևության շղթան:

Եվ, ինչպես միշտ ենք նախընտրում շեշտել, պատասխան տալու են։ Հենց հանուն սերունդների` մենք այս խմբակի պատմական դատը պիտի տեսնենք։

Արցախի համար նորից պայքարելու ենք, որովհետև գոյություն ունեն նաև «Հայրենիք վերադառնալու իրավունք» և «Պատմական արդարության սկզբունք» հասկացությունները։

Աշխարհում չի լինելու գեթ մի հայ, ով կմոռանա Արցախը։ Մինչև վերջ պայքարելու ենք։ Մենք աշխարհի պատմության դասագրքերում դեռ գրել կտանք արցախցու ամուր տեսակի մասին, որ եղել է ու կա մի ժողովուրդ` մեր ազգի մի հատվածը, որին թշնամին տասն ամիս շարունակ չկարողանալով ծնկի բերել սովի ենթարկելով, դարձյալ ներխուժեց հրով ու սրով:

Մնացյալն հնարավոր չէ բառերով վերարատդրել...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2188

Մեկնաբանություններ