ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Աշխարհը հիերարխիկ կառուցվածք ունի. լուրջ որոշում կայացնողները ամենահզորներն են

Աշխարհը հիերարխիկ կառուցվածք ունի. լուրջ որոշում կայացնողները ամենահզորներն են
06.09.2023 | 18:41

Ինձ թվում է, որ մեր գոյության հետ կապված որոշ թյուրիմացություններից ինչքան շուտ ազատվենք, այնքան՝ լավ։

Տվյալ դեպքում հարցը սուվերենիտետի բուն իմաստի և նշանակության մասին է։

Այնպես չի, որ, ասենք, սուվերենիտետ ունենք կամ չունենք։ Այդ երկուսի արանքում կա մի հսկայական տարածություն, որում տեղավորվում են բոլորը, ուժեղներից մինչև ամենաթույլերը՝ ամեն մեկը իր սուվերենիտետի չափով, իսկ վերջինս կարող է լինել զրոյից ու նույնիսկ բացասական արժեքներից սկսած, մինչև 0․8-0․9 արժեքը ամենաուժեղների ու հզորների համար։

Սա այն դեպքն է, երբ քաջի սահմանը իր թուրն է, ինչքան ուժեղ ես, այնքան ավելի բարձր ինքնիշխանություն/սուվերենիտետ ունես։

Եթե ունես հզոր տնտեսություն, հզոր բանակ և ազդեցիկ ես միջազգային ասպարեզում և, բացի դրանից կարող ես ինքնուրույն կերպով, առանց ուրիշներին հարցնելու լուրջ որոշումներ կայացնել, ուրեմն, իսկապես ինքնիշխան ես։

Իսկ եթե հակառակն է, էլ ասել պետք էլ չի, թե դու ով ես, առանց դրա էլ պարզ է։

Բացի դրանից, աշխարհը հիերարխիկ կառուցվածք ունի, որում լուրջ որոշում կայացնողները ամենահզորներն են, և ոչ մի վատ բան չկա նրանում, որ որևէ թույլ ունենա 0․1 սուվերենիտետ, շատերն են այդպիսին։

Սա այն հարցը չի, որ դերասանություն անես ու ասես՝ չէ որ չէ, իմ սուվերենիտետը բացարձակ է. չէ՞ որ, դա բոլորին է հայտնի։

Ոնց որ, 165 սմ բոյ ունենալով, ասես՝ չէ որ, չէ, լավ չեք չափում, իմ բոյը 185 սմ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2376

Մեկնաբանություններ