ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Այս պատճառո՞վ են նիկոլներին «նախիր» անվանում

Այս պատճառո՞վ են նիկոլներին «նախիր» անվանում
01.08.2023 | 21:41

Երկար կարելի է խոսել, հարցնել՝ ինչպե՞ս պատահեց, որ լինելով աշխարհի ամենահզոր երկրներից մեկը, ունենալով լավ կռվող, քաջ զինվորներ (սա հաստատվել է հայ զինվորի մասին պատմություններից՝ տարբեր պատերազմներում), մենք անընդհատ կորցրել ենք հողեր, հայրենիք: Բացատրությունները տարբեր են, մեղավորները՝ նույնպես:

Դպրոցական տարիներին մեր հայոց լեզվի ուսուցիչը իր տեսակետն ասաց. «Պատճառը Մեծ Հայքի նահանգների բաժանումն էր` սեփական զորքերով: Շատ անգամ, արտաքին թշնամու հայտնվելու դեպքում, լինում էին նահանգներ, որոնք հրաժարվում էին իրենց զորքը ուղարկել հայրենիքը պաշտպանելու, մտածելով՝ մեզանից շատ հեռու է, մեզ սպառնացող վտանգ չկա: Եվ հիմնական ծանրությունն ընկնում էր թշնամու կողմից սահմանային նահանգի վրա, որին ստիպում էին, որը ստիպված գործարքի, զիջումների էր գնում թշնամու հետ: Նահանգների, մարզերի և այլ միավորների բաժանում բոլոր երկրների մոտ կա, բացի սեփական զորք ունենալու իրավունքից (խոսքը հզոր երկրների մասին է), ինչը, ղեկավարի խաղաղասեր լինելու դեպքում, կտանի երկրի քայքայման»:

Պարզվում է՝ ոչխարները նույն ապրելակերպն ունեն. «Ոչխարները երբեք չեն համախմբվում ընդդեմ գիշատչի. նրանք ընդամենը ուրախանում են, որ հարձակվել են ո՛չ իրենց վրա»:

Հետաքրքիր է, այս պատճառո՞վ են նիկոլներին «նախիր» անվանում:

Ֆիլարետ Նահատակյան

Դիտվել է՝ 2365

Մեկնաբանություններ