Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Խաղեր տալու ժամանակն անցել է

Խաղեր տալու ժամանակն անցել է
15.07.2023 | 17:30

Արցախցին ոչինչ չունի կորցնելու, բացի այն շղթաներից, որով նրան շղթայել են Նիկոլն ու Արայիկը:

Արցախի շրջափակման առաջին օրերին գրել եմ ու հիմա ավելի քան համոզված եմ, որ այս իրավիճակում Արցախից ու արցախցիներից ավելի անկախ երկիր ու ժողովուրդ աշխարհում գոյություն չունի: Արցախցիները ոչ մի պարտավորություն չունեն ո՛չ Հայաստանի ու նրա իշխանությունների, ո՛չ էլ մի այլ երկրի նկատմամբ: Բոլորը արցախցիներին, բառի բուն իմաստով, գցել են, այսինքն, արցախցիները բոլորի նկատմամբ ցանկացած ձևով վարվելու, վերաբերվելու բարոյական ու ֆիզիկական իրավունք ունեն: Մնում է, որ համարձակվեն այդ քայլերն անել: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ իրերն իրենց անունով կոչեն՝ հայտարարեն, որ ոչ մեկին ոչինչ պարտք չեն: Նիկոլից վախենալ պետք չէ, նրան է պետք վախեցնել, Արայիկից վախենալ պետք չէ, նրանից է պետք ազատվել: Այ այդ ժամանակ մյուսներն էլ կհասկանան, որ խաղեր տալու ժամանակն անցավ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1755

Մեկնաբանություններ