ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գործ ունենք «ա լյա նիկոլ» սովորական բլեֆի հետ. Հրանտ Բագրատյան

Գործ ունենք «ա լյա նիկոլ» սովորական բլեֆի հետ. Հրանտ Բագրատյան
13.10.2022 | 07:30

Արդեն բան ու գործ չունենք՝ զբաղված ենք պատգամավոր ՔՊ-ականների ստերը «լուսաբանելով»։ Հիմա էլ ոմն Վ. Ալեքսանյան նստած հայտարարում է, որ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ տարածքում չէր։ Վկայակոչում է 2010-ին ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Սովորական քաղաքացու համար դա ազդեցիկ է։ Արա, դե նախկիններն են տվել, մտածում են, հեսա էս տղեն օրենքն էլ ա նշում։

Մինչդեռ, գործ ունենք «ա լյա նիկոլ» սովորական բլեֆի հետ։ Այդ փոփոխություններով պարզապես ճշտված են համայնքների և մարզերի ներքին սահմանները։ Դրանք ոչ մի կապ չունեն արտաքին սահմանի հետ։ Գորիս-Կապանը միջպետական ճանապարհ է և չէր կարող դիտարկվել Սյունիքի մարզի կամ որևէ համայնքի կազմում։ Այդ ճանապարհի կառուցման համար ՀՀ նախարարների խորհուրդը հողհատկացում է կատարել։ ՀՀ Նախարարների խորհուրդը չէր կարող հողհատկացում կատարել Ադրբեջանական ԽՍՀ տարածքում։

Արխիվներից հանեք և ի ցույց դրեք այդ որոշումը։ Այլապես սա հերթական նողկալի ստախոսն է։ 2020-ի դեկտեմբերի 18-ին ձեր իշխանության մեկ այլ նողկալի ներկայացուցիչ՝ պաշտպանության նախարար Վ. Հարությունյանը (ներկայումս՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան) արձանագրություն է ստորագրում, որով Գորիս-Կապան-ճակատեն ճանապարհն ու դրան հարող տարածքները հանձնվում են Ադրբեջանին՝ ըստ Google-maps-ի, որին դրանից 2 տարի առաջ Ադրբեջանը դոնորություն էր արել։ Այս պարոնին շատ էին վախեցրել նաև Ադրբեջանի ՊՆ սպառնալիքները։ Ահա սա է ճշմարտությունը, ոչ թե վարչատարածքային բաժանման մասին օրենքի թերությունները։

Դիտվել է՝ 12655

Մեկնաբանություններ