Թե ինչի՞ երկրագունդը քառակուսի չեղավ...
Հանգիստ կքաշվեինք խորանարդի մի անկյուն,
արդարացում կունենայինք՝
մեր աշխարհագրականը չէ:
Ի՞նչ եմ ասում՝
երկրաչափական դիրքը նպաստավոր չէ:
Թե չէ՝ կլո՜ր, բոլորի աչքի առաջ,
բոլորի աչքը՝ մեր երկրի վրա,
բոլորը՝ մեզ թշնամի:
Հայ-հա՜յ, հայի բախտ,
դե արի ու պետություն կառուցի:
Անահիտ Սահակյան